Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավը հասել է նաև աշխարհի առաջատար լրատվամիջոցներին։ Մինչ ԵԽԽՎ-ն միջանկյալ զեկույց է հրապարակում՝ եկեղեցուն մեղադրելով իբր քաղաքականությանը ներքաշվելու մեջ, աշխարհի ազդեցիկ 5 լրատվամիջոցներից մեկը՝ «Ֆրանսպրեսը», ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի վարած արշավին, նշել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պաշտոնանկ անել իր ամենախիստ քննադատներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդին՝ պնդելով, թե վերջինս խախտել է իր կուսակրոնության ուխտը և ունի երեխաներ։ AFP-ն նկատում է, որ անցյալ տարի հարավկովկասյան այս երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ հոգևորականների, այդ թվում՝ ազդեցիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև միլիարդատեր, ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին՝ նրանցից մի քանիսին մեղադրելով Փաշինյանի տապալմանն ուղղված դավադրության մեջ։

Մեղադրյալները հերքում են այս մեղադրանքները։ «Այս ձերբակալությունները ցնցել են Իրանին ու Թուրքիային սահմանակից, շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող և խորը քրիստոնեական արմատներով Հայաստանը։ Դրանք հանգեցրել են Փաշինյանի և երկրի ամենահարգված կառույցներից մեկի միջև բախմանը, որը տեղի է ունեցել հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին։ Գործակալության հետ զրուցած հայ քրիստոնյաները նշել են, որ պետական մարմիններն անհիմն պնդումներ են անում, չափից ավելի են միջամտում Եկեղեցու գործերին և անվայել արտահայտություններ են թույլ տալիս Կաթողիկոսի հասցեին»,– ասվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը շեշտում է, թե Փաշինյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Եկեղեցին կապված է Ռուսաստանի հետ, իսկ ընդդիմությունը կարող է Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ։ Իր հերթին, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է ժողովրդավարական հետընթացի և Եկեղեցու անկախությունը խարխլելու փորձերի մեջ։ Բնականաբար, այս հրապարակումները ահռելի մեծ տարածում են ստանում ողջ աշխարհում՝ իջեցնելով թե՛ Հայաստանի իշխանությունների և թե՛ անգամ մեր պետության վարկանիշը, և Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի գործադրած ջանքերը ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և հայկական պետականության հիմքերը խարխլելու փորձ, ուստի «Ֆրանսպրես»-ի այս հրապարակումը ևս պետք է համարել չափազանց լուրջ ազդակ և հարված։

Մինչդեռ փաշինյանական իշխանությունը հանդարտվելու որևէ մտադրություն չունի։ Ընդհակառակը, մտադիր է շարունակել Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի դեմ իր գործողությունները՝ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո։ Ժամանակին ամեն կիրակի պատարագի մասնակցող Փաշինյանն արդեն ամիսներ շարունակ որևէ եկեղեցի չի մտել, ինչը փաստում է, որ նրա քրիստոնյա լինելու մասին պնդումները, մեղմ ասած, անլուրջ են։

Սոնա Գալստյան