Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա
Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած մատակարարումների խափանումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա։ Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2026 թվականի առաջին եռամսյակում առկա մարտահրավերների և հաստատված դրամավարկային քաղաքականության վերաբերյալ զեկույցը։
Ըստ Գալստյանի, պարենային ապրանքների թանկացման ռիսկ կա, ինչն արդեն իսկ մասամբ սկսել է իրականություն դառնալ։ ԿԲ նախագահը հիշեցրել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր աշխարհում սրվել են Մերձավոր Արևելքում հակամարտության, էներգակիրների գների աճի ու մեծ տատանողականության, ինչպես նաև առևտրային ուղիների սահմանափակման հետ կապված անկայունությունն ու ռիսկերը։ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում նույնպես նկատվում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման և գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։ Որ Իրանում ընթացող պատերազմը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար, ակնհայտ էր հենց սկզբից։ Երկու ամսից ավելի շարունակվող ռազմական գործողությունները ծանր հարված են հասցրել ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին։
Վերջին շաբաթներին հույս կար, որ իրավիճակը կարող է հանգուցալուծվել բանակցային եղանակով։ Ի վերջո, Միացյալ Նահանգները և Իսրայելը կարողանան պայմանավորվել Իրանի հետ, բայց փաստն այն է, որ այդ ամենը առանձնապես չի հաջողվում և նախագահ Թրամփը քննարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Որքան երկարաձգվի այս իրավիճակը, այնքան տուժելու են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, և Հայաստանի իշխանություններն էլ այժմ հանրությանը պատրաստում են հնարավոր գնաճին, ինչպես նաև տնտեսական, ծանր հետևանքներին։ Առայժմ հստակ կանխատեսումներ չկան, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել, բայց որ դրանք լինելու են, փաստ է։
Տաթև Բադալյան




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ