ՀՀ իշխանություններին հակառուսական չէի անվանի, իսկ ՌԴ-ն չի խանգարելու գործող իշխանության վերարտադրությանը․ Սուրեն Սարգսյան
Հայաստանի իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում որևէ գործուն քայլեր չեն իրականացրել տարածաշրջանում և Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը դեռևս Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, հայկական ատոմակայանը շարունակում է սպասարկվել Ռուսաստանի հետ համատեղ, իսկ Հայաստանում շարունակում է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան։ Հետևաբար, պնդումները ինքնիշխանության և ռուսական ազդեցությունից ազատվելու քայլերի վերաբերյալ առնվազն աղերս չունեն իրականության հետ։
Ինչ վերաբերում է ցածր և միջին օղակներում առկա խոսքային մակարդակի վիճաբանություններին, ապա դրանք գտնվում են բացառապես հռետորաբանության շրջանակում։ Ընդ որում, ամենաբարձր մակարդակում հարաբերությունները բավականին ջերմ են, իսկ շփումները՝ ակտիվ (ի դեպ, Ուկրաինայի և Վրաստանի եվրոպամետ առաջնորդների հետ նման հարաբերություններ չեն եղել)։
Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հակառուսական չէի անվանի, իսկ Ռուսաստանի իշխանությունների մասին չէի ասի, թե նրանք խանգարելու են Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը։ Ավելին, ընտրություններից հետո չեմ զարմանա, եթե առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը, հենց Ռուսաստանի նախագահը լինի, ով կշնորհավորի Հայաստանի իշխանություններին հաղթանակի կապակցությամբ:
Ուրախ կլինեմ, եթե հակառակ կարծիքներ և փաստարկներ լինեն»,-գրել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»