ԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել
Մինչ հայաստանյան քաղաքական ուժերը բուռն նախընտրական քարոզարշավ են իրականացնում, Հայաստանում ամերիկյան դեսպանատունը բավական ուշագրավ մի միջոցառում է նախաձեռնել, որի նպատակը Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորի կառուցման հնարավորության քննարկումն է, ընդ որում՝ ամերիկյան արտադրության։ Դեսպանատան աջակցությամբ մայիսի 21-ին կազմակերպվելու է փորձագիտական հանդիպում՝ ԱՄՆ-ից հրավիրված ատոմային ոլորտի մասնագետների մասնակցությամբ։
Մինչ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են համոզել, որ դեռևս ատոմակայանի հարցում շարունակում են բանակցությունները տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, իսկ ատոմակայանի կառուցումն ամենևին էլ աշխարհաքաղաքական հարց չէ, իրականում Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցից հետո ԱՄՆ-ը ակտիվացրել է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում ոչ միայն TRIPP նախագծի կառուցման, այլև Հայաստանում արհեստական բանականության գործարան կառուցելու, նոր ատոմակայան ստեղծելու ուղղությամբ, և բնականաբար, ամերիկյան կողմը, որին բավականին մեծ էներգիա է անհրաժեշտ, ցանկություն չունի թույլատրել որևէ այլ պետության, այդ թվում՝ Ռուսաստանին, Հայաստանում միջուկային ատոմային ռեակտոր կառուցել։ Հայաստանյան իշխանություններն էլ պարտավորություն են վերցրել բավականին խոշոր վարկով պետությունը ծանրաբեռնելու և ամերիկյան կողմի բոլոր ցանկությունները իրականություն դարձնելու համար։
Իհարկե, այս ամենը հղի է լրջագույն հետևանքներով։ Ատոմակայանի կառուցումը խաղուպար չէ, առավել ևս, որ ամերիկյան կողմը ինքն էլ չունի հստակ փորձարկում անցած ռեակտորի կառուցման հնարավորություն։ Միայն Ռուսաստանն է, որ կոնկրետ առաջարկ է ներկայացնում, բայց դա էլ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում կառուցել՝ Արևմուտքի պարտադրանքի, ինչպես նաև իրենց վարած վտանգավոր քաղաքականության հետևանքով։
Աննա Մարգարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»