ԱՄՆ-ն Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ է կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր
Ծովային շրջափակումն սկսելուց ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն արդեն Իրանի հետ կապված 89 առևտրային նավ են կալանել, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս այնտեղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 19-ին հաղորդել է Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Կենտրոնական հրամանատարության ուժերը շարունակում են Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակման տոտալ ապահովումը՝ խոչընդոտելով բեռների հոսքը դեպի իրանական նավահանգիստներ և այնտեղից դուրս։ 89 առևտրային նավ է վերաուղղորդվել շրջափակման ռեժիմն ապահովելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
CENTCOM-ի տվյալներով՝ Իրանի ծովային շրջափակումը գործում է շուրջօրյա։ Գործողությանը ներկայում մասնակցում է ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, երեք մեծ դեսանտային նավ՝ ծովային հետևազորով, հրթիռային էսկադրային ականակիրներ և Արաբական ծովում հերթապահության մեջ գտնվող ափամերձ գոտու մարտանավեր, ինչպես նաև 100 կործանիչ, ուղղաթիռ և լիցքավորող ինքնաթիռներ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան