Հայաստանի հետ մեզ հակադրելու փորձերը ձախողվելու են․ Վրաստանի վարչապետ
Մենք առավելագույնս սատարում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանին, հայ ժողովրդին։ Այս մասին «Իմեդի LIVE»-ի եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ տպավորություն է թողնում իր վրա Բրյուսելի որոշակի ուժերի վերաբերմունքը Վրաստանի և Հայաստանի նկատմամբ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատությանը, մեզ համար դա մի փոքր անհարմար թեմա է, քանի որ մենք հարևաններ ենք, ունենք շատ բարեկամական հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն։ Հետևաբար, մեր կողմից սխալ է համեմատվել Հայաստանի հետ։ Մենք դրա մեջ չենք մտնի, դա, իհարկե, սխալ կլինի։
Բայց ընդհանուր առմամբ կգնահատեմ այն փորձերը, որոնք տեսնում ենք նաև այստեղ՝ տեղական գործակալության և նրանց օտարերկրյա տերերի կողմից, որպեսզի ինչ-որ կերպ մեզ հակադրեն Հայաստանի հետ, այդ թվում՝ համեմատությունների միջոցով։ Սա չի կարող ունենալ ոչ մի հաջողություն ոչ մի տեսանկյունից, ոչ մի ուղղությամբ։ Մենք առավելագույնս սատարում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանին, հայ ժողովրդին։ Սա միակ բանն է, որ կարող ենք ասել Հայաստանի հետ կապված։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետին, ով առանձնահատուկ վերաբերմունք ունի Վրաստանի նկատմամբ, և դա արտահայտվում է բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ անմիջապես կառավարությունների միջև։ Նա ուղղակիորեն ասաց նույնիսկ, որ առանց Վրաստանի՝ Հայաստանի եվրոինտեգրման մասին խոսելն աներևակայելի է։ Թե դրան ինչ հայտարարություն հաջորդեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից, դա նույնպես հիշում եք։ Նա ասաց, որ Հայաստանը ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Միջին Ասիան Եվրոպայի հետ։ Ըստ երևույթին, տնտեսական լճացման և այլ «բարիքների» հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատների գործերը աշխարհագրության դասերից էլ այնքան էլ ուժեղ չեն», – հայտարարել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»