Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
Քաղաքականություն

Երբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն աչքի ընկնում տարբեր երբեմն սարսափելի ու գարշելի դրսևորումներով, բայց ամենագարշելի թեզը, որ տարածում է գործող իշխանությունը, ուղղված է արցախցիների և ընդդիմադիր գործիչների դեմ, այն է, թե ինչու են նրանք ողջ մնացել 44-օրյա պատերազմում։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործել է այս «փաստարկը»՝ ընդդեմ արցախցիների։

Օրերս էլ Արաբկիրում էր նույն բանը կրկնում արցախցի մի կնոջ հետ վիճաբանության ժամանակ։ Ընդ որում, այս թեզի տարածման գործում ոչ միայն Փաշինյանը, այլև նրա թիմակիցներն էլ ետ չեն մնում։ Երեկ Լոռիում արդեն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր բղավում՝ դիմելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանին. «Արա, գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ վիրավորվել»։ Նիկոլական տրամաբանությամբ, եթե չես զոհվել պատերազմում, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես և դասալիք։ Կամ էլ գործող իշխանություններն իրականում ակնկալում էին, որ արցախցիները կզոհվեն և իրենց համար բեռ չէին դառնա։

Մեծամասամբ դասալիքներից բաղկացած իշխանությունն ուրիշներին է մեղադրում դասալքելու մեջ, մինչդեռ նույն այս իշխանության կազմում բազմաթիվ են մարդիկ, որոնք ոչ միայն չեն ծառայել բանակում, այլև կամուֆլաժ հագել են պատահականության բերումով, ընդամենը նկարվելու համար։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն ընդհանրապես չգիտեն՝ ինչ է զինվորական ծառայությունը, բայց ուրիշներին են մեղադրում չծառայելու մեջ։ Փաշինյանն ինքն էլ չի ծառայել, պատճառաբանում է, թե իբր ժամանակին օրենքով ազատվել է ծառայությունից, որոշներն էլ գիտությամբ զբաղվելու պատճառաբանությամբ են խուսափել ծառայությունից, բայց նրանց գիտական որևէ լուրջ ճեղքման մասին այդպես էլ տեղեկություններ չունենք։ Փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը ինքն է դասալիք, բայց ուրիշներին է մեղադրում իր իսկ մեղքերի մեջ։

Ելենա Պողոսյան