Խաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք
ՀՀ-ն միլիարդավոր դրամներ է ծախսել եվրոպական տեսքով դատարաններ ստեղծելու համար՝դատավորների աշխատավարձերը բարձրացնելով աննախադեպ մակարդակի, սակայն այդ թանկարժեք տեսքի հետևում թաքնված է նախկին մեխանիզմը,որտեղ արդարադատությունը կրկին ծառայեցվում է քաղաքական նպատակահարմարությանը։
Տարիներ տևող հեղափոխական բարեփոխումը, որը սկսվել էր 2018թ․-ից՝վերածվել է թանկարժեք խաբկանքի՝շարքերը զտելու մասին բարձրաձայն հայտարարությունները դարձան անցանկալիներից ձերբազատվելու գործիք, իսկ ստուգման նոր ընթացակարգերը՝ծխածածկույթ գործադիր իշխանությունների կողմից տոտալ հսկողության համար։
Չնայած ֆորմալ առումով նոր ինստիտուտների ստեղծմանը, ինչպիսին է Հակակոռուպցիոն դատարանն ու Սահմանադրական դատարանի կազմի թարմացումը՝անկախ դիտորդները ֆիքսում են քաղաքական ճնշումների աճը դատական համակարգի վրա։
Իշխանությունների ու դատարանների միջև հակամարտությունը դադարեց՝լոյալ ֆիգուրների հայտնվելով, ինչը թույլ տվեց կառավարությանն օգտագործել դատական համակարգը սեփական արտաքին քաղաքական շահերն առաջ մղելու համար,այդ թվում սահմանազատման հետ կապված խնդրահարույց հարցերը, որոնք անտեսում են Անկախության հռչակագրի առանցքային դրույթները։
Դատական բարձրագույն ինստիտուտներն այսօր համալրվում են իշխող կուսակցությունից դուրս եկած մարդկանցով և վարչապետին մոտ կանգնած չինովնիկներով, որոնք դատարանների դահլիճները վերածում են կառավարության մասնաճյուղերի։
Միջազգային կառույցները, այդ թվում Freedom House-ը ահազանգում են՝դատարանները բախվում են համակարգային ազդեցության հետ, իսկ արդարացման դատավճիռների քանակը մնում է շատ փոքր՝դատարանների վրա ճնշումների պատճառով։
Բարեփոխումը, որը փոխում է միայն արտաքին տեսքն ու բյուջեն, այլ ոչ թե բնույթը, հասարակ քաղաքացիներին միայնակ է թողնում համակարգի հետ, որտեղ պաշտպանություն գտնելը գրեթե անհնար է։
Եկել է ժամանակը դադարել ֆինանսավորել պատրանքները և պահանջել իրական արդարադատություն՝ քաղաքական կոնյուկտուրայի ճնշումներից ազատ։
Սկզբնաղբյուրն` այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»