Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի Սարգսյան
Որքան էլ հանրային խոսույթում արդեն վաղուց արձանագրված լինի օրվա իշխանությունների դիլետանտությունն ու կառավարման անկարողությունը, կան հարցեր, որտեղ նրանք իսկապես «բարձրակարգ պրոֆեսիոնալներ» են ու «անփոխարինելի»։ Ստի, ատելության, հասարակության պառակտման և կեղծ օրակարգերի ձևավորման և անամոթության հարցերում նրանք մրցակցությունից դուրս են։
Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը։ Նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն։ Կարող են զրպարտել, թիրախավորել, հանրային խոսույթն իջեցնել փողոցային մակարդակի, պետական լծակներն օգտագործել քաղաքական հաշվեհարդարների համար, հրահանգել ապօրինի ճնշումներ ու ձերբակալություններ՝ միայն մեկ նպատակի համար՝ պահպանել սեփական իշխանությունն ու հանրային ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։
Փոքրիկ բռնապետի տրամաբանությունը պարզ է․ ստեղծել աղմուկ, թելադրել սեփական խաղի կանոնները և ընդդիմությանը ներքաշել այդ կեղծ օրակարգերի մեջ։
Հենց այստեղ է հավաքական ընդդիմության պատասխանատվությունը։ Այո՛, անհրաժեշտ է դիմակայել բոլոր ճնշումներին, բայց ոչ պակաս կարևոր է չընդունել իշխանության պարտադրած խաղի կանոնները։ Չպետք է թույլ տալ, որ հանրային դիսկուրսը կառուցվի նրանց ստերի, սադրանքների ու ատելության շուրջ։
Մեր խնդիրը պետք է լինի հետևողականորեն բացահայտել նրանց կեղծիքները, հանրությանը ներկայացնել իրականությունը և առաջ տանել սեփական քաղաքական օրակարգը՝ հիմնված պետության, անվտանգության, արժանապատվության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա։
Հասարակությունը պետք է հստակ գիտակցի՝ այս փոքրիկ խմբակն իր ստերն ու կեղծիքները մատուցում է հաշվարկված ձևով՝ դրանք խառնելով մանիպուլյացիայի, վախի և ատելության հետ, որպեսզի մարդկանց համար դժվար դառնա տարբերել իրականությունն ու սուտը։
Ուստի այսօր՝ առավել քան երբևէ, կարևոր է չներքաշվել նրանց պարտադրած կեղծ օրակարգերի մեջ և չնայել այդ քաղաքական «Մեդուզայի» աչքերի մեջ։ Հին հունական դիցաբանության մեջ Մեդուզային հնարավոր էր հաղթել միայն այն դեպքում, երբ չէիր ենթարկվում նրա հայացքի ազդեցությանը։ Նույնն էլ այս դեպքում է․ այս իշխանությանը հնարավոր է հաղթել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը մերժի ստի, ատելության ու մանիպուլյացիայի քաղաքականությունը և հրաժարվի ապրել նրանց ստեղծած կեղծ իրականության մեջ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»