Ափսոս են էս երեխեքը, որ ձեր նմանների ձեռքի տակ են մեծանում․ Աննա Կոստանյան
«Ես ատում եմ վարչական ռեսուրսը», - ասաց նա, և չարաշահեց վարչական ռեսուրսն ու «հեղափոխությունն» անվանեց «երեխաների»։ Հրավիրում եմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) OSCE – The Organization for Security and Co-operation in Europe երևանյան առաքելության ուշադրությունը, արձանագրեք փաստերն այն մասին, թե ինչպես է արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն ատելով «վարչական ռեսուրսի կիառումը»՝ մեծ սիրով ընդունում դպրոցասահասակ երեխաների բացակայությունը դասերից՝ «դպրոցների ուսուցիչների և տնօրենների օժանդակությամբ։ Սա կոնկրետ մարզպետարանների, քաղաքապետարանների/ համայնքապետարանների կողմից իջեցված ցուցում է, և պարտադիր չէ, որ նիկոլ փաշինյանն ինքն անձամբ իջեցրած լինի հանձնարարականը։ Դա նրա փոխարեն մեծ սիրով կանեն մարզպետ/համայնքապետ/քաղաքապետերը, որպեսզի «շեֆը» հանկարծ չդժգոհի ու տրամադրությունը չընկնի քարոզարշավին տեղերում քիչ մարդ տեսնելուց։ Ինձ համար ավելի ցավալի հանգամանք է այն, որ երեխաներով այս տեսարաններն ապահովում են տեղերի ուսուցիչներն ու տնօրենները, դեռ մի բան էլ տեսախցիկների առաջ ժպտալով գլուխ են գովում, թե եկել են հավաքի մեծ սիրով։ Ափսոս են էս երեխեքը, որ ձեր նմանների ձեռքի տակ են մեծանում։ Խիստ կասկածելի է ձեր փոխանցած արժեքներն ու գիտելիքը։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտ...
Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում