Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
Քաղաքականություն

Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը

Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում հայտարարել է, թե պետք է Գյումրիում անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ «Շատերը խոսում են, թե այս ընտրությունների արդյունքում ՀՀ-ում լինելու է «Գյումրի 2», ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու «Գյումրի 2», լինելու է հեղափոխություն-2 և «Գյումրի 1»։ Ինչ ա նշանակում «Գյումրի 1»՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո, ի վերջո, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը։ Եվ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում», - ասել է Փաշինյանը։

Անցած տարի իշխանությունը Գյումրիում նախաձեռնեց արտահերթ ընտրություններ, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը Հանրապետության երկրորդ քաղաքում։ Ընդդիմությունը միավորվեց և քաղաքապետ ընտրեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանը ներկայումս կալանավորված է։ Իշխանությունը ամեն ինչ անում է ընդդիմադիր համայնքապետի և ընդդիմադիր իշխանությունների կյանքը բարդացնելու ուղղությամբ։ Գյումրիում կրած պարտությունը քարոզչական և հոգեբանական ծանր հետևանքներ է ունեցել փաշինյանական իշխանության համար։ Ի վերջո, նույնիսկ համապետական մակարդակով ընդդիմադիր ուժերն ու քաղաքական վերլուծաբանները խոսում են «Գյումրի-2» կազմակերպելու հնարավորության մասին, իսկ դա արդեն ինքնին բավականին լուրջ հարված է Փաշինյանի դիրքերին, ուստի, բնավ զարմանալի չէ, որ նույնիսկ ընդդիմադիր համայնքապետի կալանավորված լինելու պարագայում Փաշինյանն իր ողջ թիմով հենց Գյումրիում հարձակում է Վարդան Ղուկասյանի դեմ։

Վերջինս, իհարկե, բոլորովին էլ հրեշտակ չէ, բայց և եզակիներից է, որ կարողացավ լրջագույն պարտության մատնել գործող իշխանություններին։ Ուստի, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում նոր ընտրություններ կազմակերպելու Գյումրիում։ Եվ խոսքը միայն Գյումրին չէ, այլ համայնքներում ևս, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր են գործում․ կամ վերջիններս կանցնեն Փաշինյանի թրի տակով, կամ էլ նոր ընտրություններ կլինեն։

Մոնիկա Կիրակոսյան