Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան
108 տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այդ օրվան նախորդել էին բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Անդրկովկասի անկախության ճանաչումը և ռուսական զորքերի հապճեպ դուրսբերումը կովկասյան ամբողջ ռազմաճակատից, օսմանյան զորքերի կողմից սրընթաց հարձակումը, որի արդյունքում տառացիորեն երեք ամսում գրավվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և սկսվեց ներխուժումը Արևելյան Հայաստան:
Արևելյան Հայաստանի տարածքում սակայն օսմանյան զորքերը հանդիպեցին հայ ժողովրդի վճռական և կատաղի դիմադրությանը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մոտ մեկ շաբաթ մղված արյունալի ճակատամարտերի արդյունքում օսմանյան բանակը կանգնեցվեց և հետ շպրտվեց, տալով մեծ կորուստներ, իսկ օսմանյան կառավարությունը ստիպված եղավ ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և հաշտության պայմանագիր կնքել նրա հետ:
Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության, և նրա գոյությունն իսկ հնարավոր է դարձել միայն ու միայն 1918 թ. մայիսին կազմակերպված միահամուռ դիմադրության և վճռական հաղթանակների շնորհիվ: Առանց դրանց, հայկական պետություն այսօր չէր լինի, իսկ մեր երկրի բոլոր տարածքներն էլ այսօր կիսված կլինեին Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Խոնարհելով գլուխներս մայիսյան հաղթանակների հերոսների հիշատակի առաջ, միշտ հիշենք, որ առանց պայքար չկա հաղթանակ, իսկ առանց հաղթանակ չկա արժանապատիվ կյանք: Փառք պայքարած և հաղթանակած մեր հերոսներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»