Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ
Հայաստանի գործող իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե Իրանը բոլորովին դեմ չէ TRIPP նախագծին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է, թե Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ըստ Միրզոյանի՝ փարատվել են այն մտահոգությունները, թե TRIPP-ն անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել Իրանի համար։ Միրզոյանին, ըստ էության, պատասխանել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ իհարկե, դիվանագիտական մեղմ ձևակերպումներով։
«Մենք շատ դրական ենք վերաբերվում ու ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները՝ հաղորդակցության և տարանցման ոլորտում Հայաստանի պոտենցիալի առումով»,- հայտարարել է դեսպանը՝ նշելով, որ թեև Իրանը ողջունում է ապաշրջափակման գործընթացը, բայց մտահոգություն է արտահայտել ամերիկյան ներկայության վերաբերյալ. «Մենք նաև ասում ենք, որ պատրաստ ենք մաս հանդիսանալ ապաշրջափակման այդ գործընթացին, սակայն մյուս կողմից՝ Իրանի հարևանությամբ ամերիկյան ցանկացած ներկայության վերաբերյալ մեր անհանգստությունը և մեր հոռետեսությունը պահպանվում են։ Հույս ունենք՝ ամերիկյան ներկայությունը տարածաշրջանի ժողովուրդների միջև ճեղքվածքների առաջացման պատճառ չի դառնա»,- ասել է Շիրղոլամին։
Փաստացի, Իրանը չի էլ հերքում, որ դեմ է TRIPP նախագծին, միայն թե, հաշվի առնելով իրանական դիվանագիտության նրբությունները, հրապարակային դաշտում դեռևս մեղմ է արտահայտվում։ Փաշինյանի իշխանությունն էլ մանիպուլացնում է այդ հանգամանքը։ Բայց թե որքան Իրանը դեռ զուսպ կպահի իրեն, բարդ է ասել, հատկապես ներկա պատերազմական պայմաններում։
Աննա Մարգարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»