«Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան
Խաղաղությունը անխուսափելի է, ուղղակի մենք կլինենք նորմալ հարևաններ, բայց չենք լինի ընկերներ և չենք ուզում լինել ընկերներ, որովհետեւ մենք ունենք անցյալ և իրենց էլ լավ գիտենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Միակ բանը, որ մեր անցյալից մեզ մնացել է, դասերն է, որոնք չենք քաղում։ Մի բան են մեծերը մեզ սովորեցրել, մի բան է մեզ պատմությունը սովորեցրել, և այդ դասը փոքրիկ ինչ-որ խումբ մերժում է, որի բոլոր նորարարական մտքերը կոլապսի բերեցին»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակում չկան Արցախի քաղաքական գործիչներ, Կարապետյանը պատասխանեց. «Նախ, նրանց թեկնածության հետ կապված անձնագրային խոչընդոտ կա։ Երկրորդ, Արցախի մեր հայրենակիցները դատարանով արդեն հաղթել են դատը, որ իրավունք ունեն ընտրության մասնակցելու։ Այսինքն, եթե մինչև հունիսի 7–ը դիմում են դատարան, դատարանը պետք է թույլ տա»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»