Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո էլ Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ հուշագրի մանրամասները։ Հիշեցնենք՝ պետքարտուղարը Երևանում 3 փաստաթուղթ է ստորագրել, որոնցից մեկը վերաբերում էր ընդերքի օգտագործման արտոնյալ պայմաններ ամերիկյան կողմին հատկացնելուն։ Նախօրեին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում միայն մի քանի մանրամասներ է ներկայացրել՝ հայտնելով, թե ԱՄՆ-ի հետ աշխատանքներ են տարվելու Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։
«Կան հանքանյութեր, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն, բացի գիտականից, չէին ներկայացնում, իսկ այսօր էական նշանակություն ունեն տնտեսության, արտադրության և արդյունաբերության մեջ, արհեստական բանականության, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի հետ Հայաստանի ընդերքի ուսումնասիրություն պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում խոսվում է նաև Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, քանի որ ընդերքը միշտ չէ, որ հորատումով են ուսումնասիրում, այլ կիրառվում են տիեզերական տեխնոլոգիաներ։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, թե ամերիկյան կողմի հետ համագործակցությունն օգտակար է Հայաստանին, սակայն փաստն այն է, որ Միացյալ Նահանգները, ինչպես Ուկրաինայի, Ղազախստանի և այլ երկրների հետ կնքած պայմանագրերով, պարզապես բացառիկ իրավունք է ստանալու օգտագործել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականություն հանդիսացող ընդերքը՝ դրա դիմաց, ընդ որում, որևէ քաղաքական և անվտանգային երաշխիք չտալով, փոխարենը ընդամենը քաղաքական աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս, ըստ էության, ավել բան պետք չէ, այլ միայն այն, որ Արևմուտքը աչք փակի իր ապօրինությունների վրա։
Սոնա Գալստյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»