Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է

Սամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցին

Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին

Ներկայացնում ենք հոդվածը՝ հակիրճ։

«Berliner Zeitung»-ը հանդիպել է ընդդիմության հիմնական առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ՝ Երևանում գտնվող նրա առանձնատանը, որը նա չի կարող լքել տնային կալանքի պատճառով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն տասնմեկ ամիս  կալանքի տակ է, որից յոթ ամիսն անցկացրել է ԱԱԾ  մեկուսարանում:

Պարոն Կարապետյան, 2025 թվականին Դուք ձերբակալվեցիք ժողովրդավարության դեմ հեղաշրջման կոչեր անելու մեղադրանքով:

Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը լուրջ չէ: Ես ամենաանմեղ գնահատականն եմ հնչեցրել և հիմա արդեն տասնմեկերորդ ամիսն է, ինչ կալանքի տակ եմ: Գիտե՞ք՝ ինչ է ԿԳԲ-ն: Հայաստանում նույնպես կա ԿԳԲ, և այն ունի իր նկուղները։ Այնտեղ՝ ես յոթ ամիս մնացի: Ես հեռու էի քաղաքականությունից: Ինչ-որ պատճառով Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց, որ իմ խոսքերը իշխանությունը զավթելու փորձ են: Դրանից հետևում է, որ սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է:

Փաշինյանը կատարում է Ադրբեջանի հանձնարարությունները, այնտեղից գալիս են հրահանգները, իսկ նա դրանք իրականացնում է Հայաստանում:

Եվրոպայում եկեղեցին և պետությունը անջատված են: Ի՞նչ դեր է խաղում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, և ինչո՞ւ է դրա պաշտպանությունը Ձեզ համար քաղաքական հարց: 

Հայաստանում եկեղեցին անջատված է պետությունից: Հայ ժողովրդի մոտ վստահության ամենաբարձր ցուցանիշներն ունի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին: Հենց դրանից է Փաշինյանը վախենում: Նա ձերբակալել է տվել չորս արքեպիսկոպոսների՝ ամենահարգված ու հայտնի մարդկանց: Նա Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեին ավելի շատ է վստահում, քան մեր Կաթողիկոսին:

Իրավիճակը Հայաստանում լարված է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր երկրի գլխավոր խնդիրը:

Ամեն ինչ միաժամանակ ձախողվեց, այդ թվում՝ անվտանգությունը և տնտեսությունը: Փաշինյանը պառակտել է ժողովրդին: Նա ամբողջությամբ քայքայել է տնտեսությունը: Մենք՝ հինգ տարի է, ապրում ենք լիակատար անորոշության մեջ: Ամեն ինչ թելադրում է Ալիևը: Ամեն օր մենք սպասում ենք, թե նա առավոտյան ինչ կասի, և Բաքվի որ պահանջները պետք է կատարի Հայաստանի կառավարությունը  դրանից հետո: Սակայն ժողովուրդը ամեն ինչ հասկանում է, հատկապես՝ երիտասարդությունը: Երիտասարդությունն այլևս չի ընդունում այն, ինչ տեղի է ունենում, և ես կարծում եմ, որ հենց դա կլինի վճռորոշ գործոնը ընտրություններում:

Ինչպե՞ս է տնտեսությունը քայքայվել:

Ութ տարվա մեջ նա ոչինչ չի արել: Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և փող ծախսում: Այս ընթացքում Հայաստանում ոչ մի լուրջ ձեռնարկություն չի ստեղծվել:

Ո՞րն է Ձեզ համար «կարմիր գիծը» Ադրբեջանի հետ բանակցություններում:

Կան մի քանի կարմիր գծեր, և բոլորը սկզբունքային բնույթի են: Առաջինը ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում: Ես շատ հավանական եմ համարում, որ Փաշինյանը նույնիսկ կհաշտվի նման զարգացման հետ: Ալիևն արդեն խոսել է 300,000 ադրբեջանցիների մասին, ովքեր մեքենաներով գալու են Հայաստան: Հենց դրանից են մարդիկ շատ վախենում:

Եթե հարյուր հազարավոր մարդիկ գան այստեղ, ժողովրդագրական հավասարակշռությունը մի քանի տարվա ընթացքում կփոխվի: Այդ դեպքում հայկական Հայաստան պարզապես այլևս չի լինի: Մեզ համար սա ազգային գոյատևման հարց է և ոչ թե բանակցությունների առարկա:

Երկրորդ կարմիր գիծը բռնազավթված հայկական տարածքներն են, որոնք Ադրբեջանը հենց հիմա պահում է: Ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և մինչև օրս չեն լքել այն: Նախ՝ մեր տարածքների ազատագրումը, հետո՝ մնացած ամեն ինչ:

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություն և դրանով իսկ փաստացի պատերազմի արդյունքների՝ Արցախի կորստի և ազգային ինքնորոշման  գլխավոր տարրերի ուրացման օրինականացում։

Ի՞նչ պայմաններ պետք է կատարվեն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար:

Մենք պայմաններ չենք դնում: Թուրքիայի հետ մենք սկզբունքային խնդիրներ չունենք: Անկարան ինքն է փակել սահմանը: Գլխավոր վիճելի հարցը Արցախն էր, իսկ հիմա Ցեղասպանության ճանաչման հարցն է. շուրջ 40 պետություն ճանաչել է  այն, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք դրանից:

Դուք շատ եք խոսում հայկական ինքնության սպառնալիքների մասին: Եվրոպայում նույնպես բուռն քննարկումներ են գնում միգրացիայի, ինքնության և ժողովրդագրության շուրջ: Տեսնո՞ւմ եք այստեղ զուգահեռներ:

Անկեղծ ասած, Գերմանիայում վիճակն ինձ վախեցնում է: Դուք ինքներդ եք տեսնում, թե որքան արագ է փոխվում ժողովրդագրությունը։ Բայց Գերմանիան ունի 85 միլիոն բնակիչ, այնտեղ նման գործընթացները տասնամյակներ են տևում: Մեզ մոտ ժողովրդագրական հավասարակշռությունը կարելի է փոխել երեքից հինգ տարում: Եթե մի կողմից զանգվածաբար թուրքեր մտնեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանցիներ, հայկական Հայաստանից ոչինչ չի մնա: Մեր ժողովուրդը նման իրականության մեջ չի ցանկանա ապրել և կլքի երկիրը, իսկ երկիրն ինքը աստիճանաբար կանցնի օտարի վերահսկողության տակ:

Բա՞ց եք ԵՄ-ի հետ երկխոսության համար:

Միանշանակ բաց: Դա մեր շահերից է բխում: Այնտեղ կան շատ ընդհանուր արժեքներ: Եվ դա շատ զարգացած տնտեսություն է, որը նույնպես շատ հետաքրքիր է Հայաստանի համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում