Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ Դմիտրիև
Քաղաքականություն

Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները
Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք։

1.    Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան (ինչի տոտալ ընկալումը չմտավ մեր հասարակություն), իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։

2.    Չորս կողմը լարվածության՝ Իրանում նոր պատերազմի աճող հավանականության ու այլ ահռելի ռիսկերի պայմաններում մեզ անհրաժեշտ էին ներքին համերաշխության և զսպվածության , նույնիսկ իրար հետ աշխատելու ուղղակի կամ անուղղակի խողովակներ ու կանոններ։ Այդ հնարավորությունը տապալեց իշխանությունը իր ագրեսիվ պահվածքով։ Ստացանք՝ պառակտված, գերտոքսիկ հասարակություն։

Աշխարհը մտնում է տնտեսական լուրջ ճգնաժամի փուլ՝ էներգակիրների գնի աճի և պարարտանյութերի համաշխարհային զգալի դեֆեցիտի ու թանկացման, ամենուր սպասվում են լուրջ խնդիրներ։

Այս պայմաններում մենք մեզ դրել ենք միջազգային ընտրության առաջ, որը չպետք է լիներ։ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չպետք է լիներ, չէր կարելի դրան հասցնել։ Կա աշխարհագրություն՝ որպես փաստ։ Մեր տնտեսությունը մեծապես օգտվում է ԵԱՏՄ հնարավորություններից։ Մենք որպես քրիստոնյա ազգ, մշակութային ահռելի ժառանգությամբ և արևմտյան մեծ սփյուռքով, իհարկե, պետք է ձգտենք Եվրոպական ստանդարտներին, ինստիտուցիոնալ եվրոպական մոդելին։ Դրա համար կար կարևոր ժառանգություն՝ ԵԱՏՄ անդամակցության և SEPA-ի տեսքով։ Մնում էր պետական մտածողություն ունենալ ու զարգացնել ժառանգությունը։

Իսկ հիմա սպասվում է լուրջ ճգնաժամ։

Ո՞վ ենք մենք. դեպի սեփական ճգնաժամը հաստատակամ քայլերով գնացող հասարակություն։ Ահռելի ջանքերով պետք է վերականգնել  ներքին համերաշխությունը և Հայաստանը հանել միջազգային առճակատումներից։ Շատ դժվար է լինելու։ Իսկ ներքին տոքսիկ մթնոլորտը ընդհանրապես որևէ դրական զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Էս ի՞նչ արեցինք, ո՞նց ենք սրա տակից դուրս գալու։ Բոլոր ճամբարներում պետք է լինեն լուրջ մարդիկ՝ դադարեցնելու ներազգային տոքսիկոզը, նախընտրական դատարկախոսությունը։ Մենք ունենք ռեալ տարածաշրջան, ռեալ պետություն, ռեալ ու լրջագույն ռիսկեր և դրանցից խուսափելու ռեալ հնարավորություններ։ Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք։
Նման աղմուկի մեջ մենք արդեն կորցրինք Արցախը. հիմա նույն հրեշավոր աղմուկն է, որի բերած հեռանկարից բոլոր նորմալ մարդիկ պիտի վախենան և գործեն»։