Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է

Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն է

Մեծ էկրաններ բարձրացավ տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Փոքր Մհեր»-ը։ Իդրամ ընկերությունն իր «Իդրամ Ջունիոր» հավելվածով մուլտֆիլմի ստեղծման գործընկերն է։

«Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական «Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացված ժամանակակից և նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականությանը, որտեղ նա միաժամանակ զարմացած է, շփոթված և անսասան իր բնույթով։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը նշեց․ «Մենք միշտ կարևորում ենք լինել այնպիսի նախաձեռնությունների գործընկերը, որոնք նպաստում են հայկական մշակույթի պահպանմանը, նորովի ներկայացմանն ու տարածմանը։ «Փոքր Մհեր» անիմացիոն մուլտֆիլմը, որն իր ստեղծման պատմությամբ առաջինն է տարածաշրջանում, վստահ ենք, որ մեծ ոգևորությամբ կընդունվի ինչպես երեխաների և դեռահասների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Այս պատմությունը ևս մեկ անգամ մեր երեխաներին կսովորեցնի ընկերասեր լինել, մնալ հավատարիմ սեփական արժեքներին և կարևորել հայկական մշակույթն ու ավանդույթները»։

Ստեղծագործական թիմը նախատեսում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաև միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով և հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Թեև մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ պատմությունը հասկանալի և հետաքրքիր լինի նաև օտարազգի հանդիսատեսի համար։

«Սյուժեի հիմքում դրված են համամարդկային թեմաներ՝ ինքնության որոնում, քաջություն, ընտանիք, հավատարմություն և արժեքների պաշտպանություն, որոնք ընկալելի են տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։ Մեր նպատակն է, որ մշակութային առանձնահատկությունները ոչ թե խոչընդոտեն, այլ լրացուցիչ հետաքրքրություն ստեղծեն պատմության նկատմամբ»,- ասաց նախագծի հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր, 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Հովհաննես Մարգարյանը։Bottom of Form

Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմի ստեղծման վրա աշխատել է փորձառու թիմ՝ նորագույն տեխնոլոգիաները համադրելով ավանդական կինոարտադրության փորձի, գեղարվեստական մտածողության և մասնագիտական հմտությունների հետ։

Թիմի կողմից AI համակարգերին տրամադրվել են հարյուրավոր իրական լուսանկարներ հայկական գյուղերից, բնակավայրերից, տներից, կենցաղային առարկաներից և միջավայրերից, որոնք հավաքագրվել են նախնական ուսումնասիրությունների և սքաութինգի արդյունքում։ Սա հնարավորություն է տվել գեներացված պատկերներում ձևավորել առավել ճշգրիտ, ճանաչելի և հայկական իրականությանը բնորոշ միջավայր։

Հունիսի 1-ից «Փոքր Մհեր» մուլտֆիլմը կարելի է դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում․ սա իսկական մեծ նվեր է երեխաներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով։ Իսկ տոմսերը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածով։

ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ