Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է

Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել

Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության չորս անվանակարգում, ևս մեկ մրցանակի արժանացել է Բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթևոսյանը։

Մրցանակաբաշխությունն անցկացվել է մայիսի 29-ին՝ AMX-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, որը համախմբել էր պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կապիտալի շուկայի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Հաղթանակը միանգամից հինգ անվանակարգում ընդգծում է Կոնվերս Բանկի ակտիվությունն ու արդյունավետ ջանքերը կապիտալի շուկայի տարբեր ուղղություններում.

For Long-Term Cooperation with Funded Pension System. մրցանակ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ աշխատանքի համար

Կոնվերս Բանկը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկումն իրականացնում է 2014 թվականից։

Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն վերաբերում է երկարաժամկետ խնայողությունների և սոցիալական կայունության ձևավորմանը։ Տարիներ շարունակ Կոնվերս Բանկն աշխատել է ներդրումների վստահելի և կանխատեսելի մեխանիզմների զարգացման ուղղությամբ, և այս մրցանակը ոլորտում Թիմի աշխատանքների արդյունավետության վկայությունն է։

Best Exchange Member in the FX Market. լավագույնը արտարժույթի շուկայում

Հայաստանի ֆոնդային բորսան բարձր է գնահատել Բանկի ակտիվությունն ու գործարքների ծավալը նաև արտարժույթի հարթակում։

Հասմիկ Մաթևոսյանի խոսքով` արտարժույթի շուկան պահանջում է արագություն, ճշգրտություն, ռիսկերի արդյունավետ կառավարում և գործընկերների վստահություն։ Այս արդյունքներին Բանկը հասել է թիմային հետևողական աշխատանքի շնորհիվ։

Most Active Exchange Member on the Tabadul Platform. ամենաակտիվը Tabadul հարթակում

Կոնվերս Բանկը Աբու Դաբիի ֆոնդային բորսային անդամակցել է նախորդ տարի՝ իր հաճախորդներին հնարավորություն տալով Tabadul HUB-ի միջոցով ներդրումներ կատարել նաև տարածաշրջանային այդ հաբում ներկայացված ընկերություններում։

Tabadul հարթակում Բանկի ակտիվությունը վկայում է միջազգային շուկաներում աշխատելու կարողությունների, պրոֆեսիոնալիզմի մասին և կարևոր քայլ է տարածաշրջանային ֆինանսական շուկային ինտեգրվելու, հաճախորդների ներդրումային հնարավորություններն ընդլայնելու տեսանկյունից։

Best Exchange Member in Government Bonds Market. լավագույնը պետական պարտատոմսերի շուկայում

Կոնվերս Բանկը պետական պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից է 2008 թվականից։

Պետական պարտատոմսերի շուկան երկրի ֆինանսական կայունության կարևորագույն հիմնասյուներից է։ Այս ոլորտում Բանկի ակտիվ մասնակցությունը նպաստում է շուկայի զարգացմանը, ներդրողների վստահության բարձրացմանը և պետական պարտքի արդյունավետ կառավարմանը։

Best Trading Partner. Հասմիկ Մաթևոսյան

Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթևոսյանն այս մրցանակին արժանանում է երկրորդ անգամ։

Հասմիկ Մաթևոսյանն ասում է. «Նման գնահատականները ոչ միայն ձեռքբերում են, այլև պատասխանատվություն։ Դրանք մեզ պարտավորեցնում են շարունակել աշխատել նույն նվիրումով՝ ապահովելով արդյունավետություն և ցուցաբերելով մասնագիտական բարձր կարողություններ, թիմային արդյունավետ աշխատանք»։

Նշենք, որ Կոնվերս Բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթող է ճանաչվել նաև նախորդ տարիներին:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: