Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով
Հայաստանը կանգնած է ընտրության փորձության առաջ՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ հարևան Հայաստանը նույնպես անցնում է եվրոպական միության այդ հայտնի «կամ-կամի» փորձության միջով․ ընտրե՛ք։ Նախագահ Պուտինը այս թեմայի մասին բավական մանրամասն խոսել է նաև մայիսի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, ինքնուրույն կատարի իր ընտրությունը՝ ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե միանալ Եվրոպական միությանը։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, սակայն այդ ընտրությունը պետք է արվի»,– ասել է նա։
Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, ապա Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը դրել հստակ ընտրության առաջ։
«Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դու ինքդ ես հարցը դրել կտրուկ ձևով։ Այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին»,– ընդգծել է նախարարը։
Մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին պետք է դառնա ժողովրդական կամարտահայտության առարկա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»