Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ Դմիտրիև
Քաղաքականություն

ՔՊ-ական իշխանության ընկալումներում բանակն աքսորավայր է կամ խափանման միջոց

Առավոտից համացանցում տարածվում են տեսանյութեր, որ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին պատկան մարմինների կողմից հանձնվում են զինվորական վարժանքների ծանուցագրեր, ինչը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չհերքեց նաև ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սա խայտառակություն է ու բարոյազուրկ քայլ, որի միակ նպատակը ընտրություններն են, այլ անդրադառնանք բանակի նկատմամբ այն ընկալմանը, որն ունեն այս իշխանությունները։

Նախ՝ նման գործողությունների մենք ականատես էինք լինում ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ Լարսի անցակետում Ռուսաստանը լքող ՌԴ քաղաքացիներին հանձնվում էին զորակոչի ծանուցագրեր։ Սակայն դա միանգամայն այլ իրավիճակ էր, այնտեղ մարդիկ փորձում էին լքել պետությունը, որը գտնվում էր պատերազմի մեջ, իսկ Հայաստանում հակառակը, մարդիկ վերադառնում են հայրենիք, երկար, թե՝ կարճ ժամանակով, կարևոր չէ։ Կարևոր չէ նույնիսկ, թե ինչի համար են վերադառնում Հայաստան։ Նույնիսկ եթե գալիս են ընտրություններին մասնակցելու համար, դա նույնպես հակաօրինական չէ, քանի որ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի կատարելու իր քաղաքացիական պարտքը ու երբ իշխանությունը հենց օդանավակայանում նրանց հանձնում է ծանուցագիր, դրանով ցույց է տալիս, որ իր համար որևէ կարևորություն չունեն բոլոր այն քաղաքացիները, որոնք պոտենցիալ վտանգ կարող են ներկայացնել վերարտադրության հարցում։

Երկրորդը՝ այս իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բանակն իրենց համար ընդամենը աքսորավայր է, որն ունի պատժիչ բնույթ։ Դեռևս ոչ վաղ անցյալում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն առաջարկում էր ընդդիմադիրներին ուղարկել առաջնագիծ, իսկ երեկ էլ ՔՊ-ական Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ընտրությունների նախաշեմին Հայաստան եկող ՀՀ քաղաքացիներին մի երկու ամսով կուղարկեն վարժանքների, այնուհետ հետ կուղարկեն Կալուգա։ Իհարկե ցավալի է տեսնել, որ ՀՀ նախարարը, Կառավարության անդամն այնքան տգետ է, որ տեղյակ չէ իրենց իսկ իշխանության որոշումներից, համաձայն որոնց, ուսումնական վարժանքները Հայաստանում արդեն տևական ժամանակ է, ինչ 2 ամսից կրճատվել են 25 օրվա։ Կրկնակի ցավալի է տեսնելը այս իշխանությունների ընկալումները բանակի վերաբերյալ։ Այսինքն ՀՀ բանակը մի այնպիսի վայր է, որտեղ ոչ թե պետք է ծառայել հպարտությամբ, հայրենիքը պաշտպանելու գիտակցությամբ, այլ ընդամենն ուղարկվեն իշխանություններին դեմ գնալու պատճառով։

Այդքանից հետո ինչ զենքեր էլ ցուցադրեն Հանրապետության հրապարակում, ֆրանսիական, հնդկական ու իրանական զենքերին ինչպիսի հայկական անուններ էլ տան, միևնույնն է, իրենց մնացյալ հայտարարություններն ու առավել ևս գործողությունները ցույց են տալիս, որ իրենք ու բանակ հասկացությունները գտնվում են խիստ հակադիր բևեռներում։

Թեպետ նման վերաբերմունքը բնական է այնպիսի իշխանության կողմից, որի ներկայացուցիչների մեծ մասը չի ծառայել բանակում, իսկ ՊՆ ղեկավարի զինվորական ծառայության ամենահիշարժան դրվագը՝ սպային դանակահարելն է։

Կարեն Կարապետյան