Վրաստանի համար չափազանց կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղին
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով Հայաստանում կայացած ընտրություններին, հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն արդեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաջող ընտրությունների կապակցությամբ, և իրենք հաջողություն են մաղթում նրան:
Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի համար չափազանց կարևոր են տարածաշրջանում ստեղծված նոր դինամիկան, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղին, բաց սահմաններն ու երկու երկրների միջև շարունակվող երկխոսությունը:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար, և Վրաստանը չի կարող դրանք միայնակ ապահովել։ Կարևոր է, որ տարածաշրջանում բոլորը հանձնառու լինեն դրան։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հենց սա՝ ապահովել խաղաղություն և կայունություն Հայաստանի համար, ինչը, վերջին հաշվով, նշանակում է խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանի համար։ Սա, իր հերթին, օգուտ կբերի տարածաշրջանի յուրաքանչյուր պետությանն ու ազգին», – ասել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»