425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում, հատկապես՝ Հակակոռուպցիոն դատարանում, վերջին մի քանի ամիսները չափազանց ծանր են անցել։ Առանձնապես ծանրաբեռնված են եղել քրեական գործեր քննող դատավորները։
Բանն այն է, որ նախընտրական շրջանում նախաքննական մարմիններն այնքան մեծ թվով անձանց են ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով, որ շատ դատավորներ իրենց առավոտը դիմավորել են դատարանի աշխատասենյակներում։ Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դատավորներից շատերը նույնիսկ չեն կարողացել անցկացնել իրենց վարույթներում նախապես նշանակված դատական նիստերը, քանի որ ամբողջ գիշեր զբաղված են եղել նախընտրական գործընթացներին առնչվող կալանքի միջնորդությունների քննարկմամբ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննության արդյունքների վերաբերյալ Դատախազությունը հրապարակել է հետևյալ տվյալները։
Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տեղեկությունների՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ն, ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 425 հաղորդում։
Ստացված 425 հաղորդումներից՝
186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ,
300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում,
14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է իրավասու դատարան,
պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություններ, որոնցից 12-ը բավարարվել են։
Այս վիճակագրությունը որոշակի պատկերացում է տալիս այն ծանրաբեռնվածության մասին, որի պայմաններում վերջին ամիսներին աշխատել են հատկապես կալանքի հարցեր քննող դատավորները՝ հաճախ ստիպված լինելով գիշերային ժամերին քննարկել մեծ թվով միջնորդություններ և դրանց պատճառով վերանայել իրենց աշխատանքային օրակարգը»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում