Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»
Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ Կարապետյան
Մամուլի տեսություն

Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սիրիահայ գործարար Գաբրիել Չեմբերջյանը դատական կարգով վիճարկում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի (նախկին «Հայբիզնեսբանկ») գործողությունները՝ պնդելով, որ բանկը իր ավանդային միջոցներից 288 մլն 300 հազար դրամ է փոխանցել մեկ այլ անձի՝ Կարինե Ավդալյանի սնանկության գործով հատուկ հաշվին։ Դատարանում քննվող գործի շրջանակում Չեմբերջյանը պահանջում է անվավեր ճանաչել դեռևս 2016 թվականին կնքված «Երրորդ անձի իրավունքի գրավի պայմանագիրը», որը, ըստ էության, դարձել է վիճահարույց փոխանցման հիմքը։

 

Նախ հիշեցնենք, որ Չեմբերջյանն այն գործարարն է, որը Աննա Հակոբյանի հիմնադրամին շռայլ նվիրատվություններ է անում։ Նա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահն է։

 

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Չեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը, և այժմ կա քրեական վարույթ։ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում, այդ թվում՝ Գաբրիել Չեմբերջյանի, կատարել էին խուզարկություններ։

 

Հաշվի առնելով գործի հանրային հետաքրքրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցեր էր ուղղել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին՝ պարզելու, թե ինչ հիմքերով է կնքվել վիճարկվող պայմանագիրը, ինչպես է իրականացվել հարյուրավոր միլիոնների փոխանցումը, և արդյոք հաշվի տերերը նախապես տեղեկացվել են իրենց միջոցների դուրսգրման մասին։

 

Բանկից ի պատասխան նշել են, որ որոշ տեղեկություններ հանդիսանում են բանկային գաղտնիք, սակայն մի շարք պարզաբանումներ են ներկայացրել։

 

Մասնավորապես, բանկը հայտնել է, որ 2016 թվականի օգոստոսի 12-ին Կարինե Ավդալյանի հետ կնքվել է վարկային պայմանագիր, որի ապահովման միջոց է հանդիսացել երրորդ անձի՝ Գաբրիել Չեմբերջյանի բանկային ավանդի պահանջի իրավունքի գրավը։

 

«Նման ապահովման մեխանիզմները լայնորեն կիրառվում են բանկային պրակտիկայում և հանդիսանում են գործող օրենսդրությամբ թույլատրելի գործիքներ»,- նշել են բանկից։

 

ԱՄԻՕ Բանկը նաև վստահեցրել է, որ յուրաքանչյուր գործարքի դեպքում իրականացվում է իրավական և ֆինանսական ռիսկերի գնահատում՝ ներքին կանոնակարգերի և օրենսդրության պահանջների համաձայն։

 

Ինչ վերաբերում է ամենաշատ հարցեր առաջացրած՝ 288,3 միլիոն դրամի փոխանցմանը, ապա բանկը այն կապում է Կարինե Ավդալյանի սնանկության վարույթի հետ։ Ըստ բանկի պարզաբանման՝ Ավդալյանը դեռևս 2019 թվականի օգոստոսի 19-ին դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, իսկ հետագա գործընթացները շարունակվել են սնանկության գործի շրջանակում։

 

«Բանկի լիազոր մարմնի որոշմամբ, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, սնանկության գործընթացի շրջանակում կայացված համապատասխան որոշումների հիման վրա իրականացվել է պարտավորության մասնակի մարում՝ 288,300,000 ՀՀ դրամի չափով, որը փոխանցվել է սնանկության գործով հատուկ հաշվին»,- ասված է բանկի պատասխանում։

 

Միևնույն ժամանակ, բանկը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք հաշվետերերը նախապես ծանուցվել են իրենց հաշվից նման խոշոր գումարի դուրսգրման մասին՝ հղում անելով բանկային գաղտնիքի պահանջներին։

 

Ինչ վերաբերում է դատարանում վիճարկվող պայմանագրի իրավաչափությանը, ապա բանկը հրաժարվել է հրապարակային դիրքորոշում հայտնել՝ նշելով, որ իր փաստարկները կներկայացնի բացառապես դատական գործընթացի շրջանակում

«Հաշվի առնելով, որ նշված հարցադրումը վերաբերում է Բանկի դեմ ներկայացված և ներկայումս դատարանում քննվող գործին, Բանկն իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես տվյալ դատական գործի շրջանակում»,- նշել են ԱՄԻՕ Բանկից։

 

Բանկը նաև ձեռնպահ է մնացել մեկնաբանել, թե ինչ քայլեր կձեռնարկի, եթե դատարանը հետագայում վիճարկվող պայմանագիրը ճանաչի անվավեր՝ ընդգծելով, որ առայժմ չկա օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ։

 

Այսպիսով, բանկը հաստատում է, որ 288,3 միլիոն դրամի փոխանցումն իրականացվել է սնանկության վարույթի շրջանակում, սակայն մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ավանդատուի տեղեկացվածության, փոխանցման իրավական հիմքերի ամբողջական բովանդակության և վիճարկվող պայմանագրի հնարավոր հետևանքների վերաբերյալ, դեռևս շարունակում են մնալ դատական քննության տիրույթում»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: