Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
Մամուլի տեսություն

«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթներ շարունակ փորձագիտական համայնքը, հասարակական գործիչները, ընդդիմությունն ու լրատվամիջոցները կոչ էին անում քաղաքացիներին ապահովել բարձր մասնակցություն ընտրություններին։ Դա անել հաջողվեց, երբ համեմատում ես թվերը նախորդ ընտրությունների մասնակցության թվերի հետ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանն ասում է՝ պարբերաբար խոսել է նաև այն մասին, որ եթե նույնիսկ քաղաքացին չի ուզում, որպեսզի Հայաստանում փոխվի իրավիճակ, ապա գնա և ակտիվ քվեարկի իշխանության օգտին և ոչ թե պասիվ մնա ու չմասնակցի։ «Ինչո՞ւ էի նաև այս շեշտադրումն անում. որպեսզի Հայաստանում հստակ լինի պատկերը, թե, ի վերջո, ինչ է ուզում հասարակությունը։ Միայն այդ պատկերը հստակ լինելու պարագայում է, որ հասարակական-քաղաքական դերակատարները կարող են առավել ստույգ պատկերացում ունենալ հանրային տրամադրությունների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է բարձր մասնակցությանը, սա, իհարկե, ողջունելի է, և նվազագույնը այս տեսանկյունից պետք է ասել, որ ընդդիմադիր ուժերի ակտիվ լինելու հորդորները, կոչերը որոշակի իմաստով ունեցան նշանակություն, և այդ 1,5 միլիոնի նշաձողը, որի մասին բարձրաձայնում էր ընդդիմությունը, դե ֆակտո հնարավոր եղավ արձանագրել. դրանից պակասում էր 23 հազարից մի քիչ ավելի ձայն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ ինչքան ընդդիմությունը փորձում էր մոբիլիզացնել իր էլեկտորատը, նույնքան նաև իր էլեկտորատը փորձում էր մոբիլիզացնել իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանի այդ էմոցիոնալ պոռթկումները ոչ թե իրավիճակից խուճապի հետևանք էին, այլ, գնահատելով մարտահրավերները և ընդդիմության հնարավորությունները, փորձում էր առավելագույնս ակտիվացնել իր էլեկտորատին։ Նա էլ ունի ակտիվ և պասիվ էլեկտորատ։ Այստեղ շատ կարևոր է դառնում, թե քաղաքական ուժերը որքանով են առավելագույն տոկոսով ակտիվացնում իրենց էլեկտորատը»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է Բադալ յանը։

Անդրադառնում ենք նաև հարցին, թե որն էր քաղաքացու՝ ընտրություններին մասնակցելու մոտիվացիան։ «Ինչ վերաբերում է մարդկանց մոտիվացիային, ապա այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե իրականում քվեարկության պատկերն ինչպիսին է եղել։ Այս առումով 2026 թվականի ընտրության առանձնահատկությունն այն էր, որ գործող իշխանությունը հայտարարեց իր հաղթանակի մասին՝ ձայների հաշվարկն ընդամենը 2025 տոկոսով իրականացված լինելու դեպքում։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն համբերել մինչև առավոտ կամ գոնե մինչև ձայների նվազագույնը 60-70 տոկոսը կլիներ հաշվված։ Աննախադեպ է Հայաստանի դեպքում, երբ գործող իշխանությունը այդպես վաղաժամ հայտարարություն է անում հաղթանակի մասին։ Սա առանցքային հարցերից մեկն է, սա անշուշտ հարցեր է առաջացնում, թե ինչպիսի պատկեր է եղել իրականում քվեարկության արդյունքում։ Եթե իշխանությունը վստահ էր իր հաղթանակի և հաջողության հարցում, ինչո՞ւ է այդպես շտապել ու դեռ 2025 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել, որ միանձնյա կառավարություն ձևավորելու քվե է ստացել»,-հավելում է նա։

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, վստահված անձինք ահազանգում են խախտումների մասին։ Լրատվամիջոցներում հայտնվում են փաստացի տվյալներ։ ԿԸՀ-ն ասում է՝ տեղի ունեցած խախտումները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ գնալու են յուրաքանչյուր խախտման հետևից և տեր են կանգնելու իրենց քվեին։ «Եթե խոսեմ ընտրատեղամասերում կատարված խախտումների մասին, ապա չունեմ բավարար պատկեր և վիճակագրություն ասելու՝ այդ խախտումներն արդյունքի վրա ազդեցություն թողե՞լ են, թե՞ ոչ։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ընտրական պրոցեսում խախտումներ ասվածը չի ենթադրում միայն տեղամասային բնույթի խախտումներ։ Շատ կարևոր է, թե ընդհանրապես գործընթացը երկարաժամկետ առումով որքա՞ն է տեղավորվել հավասար մրցակցության, իրավաչափության շրջանակում։ Տեսնում ենք, որ, մեղմ ասած, եղել են խնդիրներ ամիսների ընթացքում, և ինչպես են, մեղմ ասած, ոչ համոզիչ հիմնավորումներով ձերբակալվել, կալանավորվել, հետապնդվել ընդդիմադիր տարբեր ուժերի ֆունկցիոներներ։ Իսկ երբ ֆունկցիոներները ենթարկվում են այդպիսի հետապնդման, նշանակում է կազմալուծել, էապես խոչընդոտել ընդդիմադիր ուժերի աշխատանքը, իսկ ընտրությունը պարզապես խոսել և ձայն ակնկալել չէ։ Ընտրությունն ինստիտուցիոնալ համակարգային մեխանիզմների աշխատանք է, մրցակցություն։ Այս տեսանկյունից, երբ մեկն ի վիճակի է լինում իրավապահ գործիքակազմը կիրառել մրցակից ինստիտուտհամակարգերի աշխատանքը խափանելու համար, նշանակում է, որ չի եղել հավասար մրցակցություն։ Ըստ այդմ, պետք է նաև այս հանգամանքը հաշվի առնենք։ Բավականին նկատելի էր, թե ինչպես է իրավապահ գործիքը կիրառվել ընդդիմադիր մրցակից ուժերի նկատմամբ իշխանության ձեռքով։ Միևնույն ժամանակ, պետք է մեկ այլ հանգամանք էլ արձանագրել։ Չեմ կարծում, թե որևէ ընդդիմադիր ուժի շրջանում եղել է կամ կարող էր եղած լինել ակնկալիք կամ միամտություն մտածել, որ իշխանությունը չէր դիմելու այդ մեթոդներին կամ միջոցներին։ Կարծում եմ՝ ընդդիմությունը դիտարկել է այդ մարտահրավերը և գործել է ըստ այդմ։ Հետևաբար՝ այս հանգամանքը հազիվ թե ընդդիմության համար համոզիչ փաստարկ լինի իր էլեկտորատի հետ հարաբերություններում»։

Հունիսի 7-ի երեկոյան, երբ բոլորը հետևում էին ընտրությունների արդյունքների հրապարակմանը, կեսգիշերին մոտ հնչեց Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջին շնորհավորանքը Վրաստանից։ Շատերի համար սա տարակուսելի է՝ ինչո՞ւ էր շտապում Կոբախիձեն շնորհավորել Փաշինյանին։ «Կարծում եմ՝ վրացական կողմի այդ անհամբերությունը հազիվ թե պայմանավորված լիներ ամիսներ առաջ Թբիլիսիում ընդունելության կամ, այսպես ասենք, ընթրիքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ հարվածային գործիք նվագելուց տպավորվածությամբ։ Այդ անհամբերությունն ուներ քաղաքական պատճառներ։ Թե որոնք էին այդ պատճառները, արդյո՞ք դրանք միայն հայ-վրացական հարաբերության տիրույթում են, թե՞ ավելի ռեգիոնալ, Վրաստանի շնորհավորանքն այստեղ ավելի շուտ կողմնակի գործոն, արտահայտման կողմնակի միջո՞ց է եղել ընդգրկուն տրամաբանության շրջանակում, թե այլ խնդիր կա, սա երևի թե պարզ կլինի առաջիկայում։ Բայց կարծում եմ, որ ուշադրության արժանի հանգամանք է այն, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ ֆորմատի հերթական հանդիպումը Ստամբուլում նախատեսված և ծրագրված էր հունիսի 8-ին՝ Հայաստանի ընտրության հաջորդ օրը։ Այս ֆոնին ավելի ուշագրավ է դառնում Կոբախիձեի անհամբեր շնորհավորանքը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱԺ են անցնում ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստանը», սկսվեց շրջանառվել այն, որ ՔՊ-ն խորհրդարանում չի ունենա սահմանադրական մեծամասնություն։ Որոշ ժամանակ հետո պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարում չորս տոկոսի շեմը։ «Սահմանադրական մեծամասնության առումով իրավիճակը միարժեք չէ, որովհետև մեծամասնություն չստանալու վերաբերյալ գնահատականը բարձրաձայնվում էր, երբ նախնական տվյալով ԲՀԿ-ն հաղթահարում էր 4 տոկոսի շեմը և ընդդիմադիր երեք ուժեր անցնում էին խորհրդարան։ Բայց եթե ԲՀԿ-ն մի քանի ձայնով նույնիսկ չի անցնում խորհրդարան, այդ դեպքում կարծում եմ՝ սահմանադրական մեծամասնության հարցը իշխանության համար լուծվում է, որովհետև իրենց երկու մանդատ էր պակասում, բայց ԲՀԿ-ի չանցնելով՝ այդ հարցը, կարծես թե, լուծվում է։ Այստեղ դրական կողմ փնտրելը մի քիչ հիշեցնում է մխիթարություն փնտրելու ցանկությունը։ Ավելի շատ կարող ենք խոսել, թե սա ինչ քաղաքական ազդեցություն կունենա։ Խորհրդարանով հնարավոր չի լինի փոխել սահմանադրական օրենքներ կամ Սահմանադրությանը վերաբերող ինչ-որ դրույթներ և այլն, խորհրդարանում դա անելու հնարավորություն «Քաղաքացիական պայմանագիրը» չի ունենա։ Կրկնենք՝ եթե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, այս հարցը դուրս է գալիս, այս քննարկումն էլ դառնում է տեսական (ԲՀԿ-ն վիճարկում է բազմաթիվ տեղամասերի արդյունքների և ԿԸՀ-ի՝ տվյալների մուտքագրման հսկայական անհամաձայնության մասով-խմբ.)»,-եզրափակում է Հակոբ Բադալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում