Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ Դմիտրիև
Քաղաքականություն

Անհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե»

Թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«• Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։

Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Քվեարկության նախնական արդյունքները, սակայն, չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը` հետևյալ ակներև պատճառներով․

1. ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում․ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ենթարկվելով գործող վարչախմբի քաղաքական հալածանքներին և գտնվելով անազատության մեջ, նախընտրական լիարժեք քարոզչություն իրականացնելու հնարավորությունից զրկված է եղել։ Նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են առաջատար ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը և Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության մի շարք այլ թեկնածուներ և ակտիվիստներ, որոնք նույնպես փաստացի զրկվել են նախընտրական քարոզչություն իրականացնելու օրինական հնարավորությունից։

2. զանգվածաբար չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Իշխող ուժի հանրահավաքներին կազմակերպված խմբերով բերվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ պետական և համայնքային ծառայողներ, ուսուցիչներ, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ: Բազմահազար քաղաքացիներ էլ պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից ուղղորդված քվեարկություն են կատարել ընտրական տեղամասերում:

3. ընտրական գործընթացն անցել է վախի ու ահաբեկման պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային հեռուստատեսությամբ և քարոզչական հանրահավաքներին ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվել են թիրախավորված սպառնալիքներ և ատելության քարոզ: Տեղերում բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ևս կիրառվել են սպառնալիքներ՝ նրանցից պահանջելով քվեարկել իշխող ուժի օգտին:

4. ընտրական գործընթացին անթաքույց միջամտություն են հանդես բերել օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ` աջակցելով գործող վարչախմբին:

Որպես հետևանք այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, ուստի անհրաժեշտ ենք համարում դրանց արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում դրանք ի վերջո չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով:

Միևնույն ժամանակ նաև արձանագրում ենք, որ անգամ այս խայտառակ ճնշումների պարագայում․

• գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանի Հանրապետությանն «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար,

• այն նաև մանդատ չստացավ միանձնյա կերպով Ազգային ժողովում սահմանադրական օրենքներ փոփոխելու, գլխավոր դատախազի, դատավորների, պետական անկախ մարմինների ղեկավարների և անդամների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Այս պայմաններում ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը, հետևողականություն դրսևորելու պարագայում, ոչ միայն հնարավորություն ունեն խափանելու թրքահաճո վարչախմբի հակահայ ծրագիրը, այլև ժամանակի ընթացքում վերջնականորեն հեռացնելու նրան իշխանությունից։ Ուստի պատրաստ ենք շարունակելու մեր հետևողական պայքարը՝ հակահայ ու այլևս ոչ լեգիտիմ այս վարչախմբին օրինական բոլոր հնարավոր եղանակներով հեռացնելու համար և այդ հարցում ակնկալում ենք մեր համախոհների հետևողական աջակցությունը: