Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե»․ Մելիքյան
Ընտրությունները տոտալ կեղծված են, այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դա տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև՝ թե՛ քարոզարշավից առաջ (օրինակ՝ թոշակները «արտահերթ» բարձրացնելով), թե՛ ընտրարշավի ընթացքում (վարչական ռեսուրս, քաղաքական հետապնդումներ և այլն), և թե՛ քվեարկության օրը։
Այնուհանդերձ, ՔՊ-ին չի հաջողվել ստանալ ցանկալի արդյունք՝ ո՛չ սահմանադրական մեծամասնություն, ո՛չ էլ 50%+1 ընտրողի քվե։
Չի հաջողվել՝ անգամ տոտալ ընտրակեղծիքով։ Ու դա տեղի է ունեցել մեր գիտակից քաղաքացիների աննախադեպ ակտիվության շնորհիվ։ Մե՞ծ բան է, թե՞ պարզապես փոքր մխիթարանք է։ Չգիտեմ։
Ամեն դեպքում, փաստն այն է, որ ընդդիմությանը քվե տված քաղաքացիներս, ինչպես և 2021-ին, քվե ենք տվել իշխանափոխության, այլ ոչ թե ընդդիմության հետ ատելության խոսքով հարաբերվող ՔՊ-ի խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար։
Ի վերջո՝ ո՞րն է ճիշտ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։ Առաջարկում եմ այս հարցը լուծել հենց ընտրողների կարծիքը գերակա համարելով։ Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե». թող ընտրողներն իրենք որոշեն՝ իրենց ընտրած մարդկանց լիազորում են վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Այս ընթացքում էլ թող հանրային դաշտում ներկայացվեն և քննարկվեն կողմ և դեմ բոլոր փաստարկները»։




















Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին