Մի խումբ գործընկերների հետ Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արթուր Օսիպյանի ազատ արձակման դեպքում նրա պահվածքի (օրինակ՝ քննիչի պահանջով ներկայանալու) համար ես էլ եմ պատասխանատվություն կրելու՝ քրեական օրենսգրքի 511-րդ հոդվածով։
Ընդորում, այդ ռիսկին ես գնացել եմ առանց Օսիպյանի համաձայնության, քանի որ իր փաստաբանը տարօրինակ մոտեցումներ ունի (իր իրավունքն է)։
Այդուհանդերձ, ես պատրաստ եմ Արթուր Օսիպյանի ազատության համար ՔԴՕ 128-րդ հոդվածով գրավոր պատասխանատվություն ստանձնեմ (ի տարբերություն որոշ շատ բարձր գոռացողների)՝ քաջ գիտակցելով, որ եթե ազատվեց ու խախտեց սահմանափակումները՝ ես եմ դատվելու։
Հ․Գ․ Արթուր Օսիպյանի հրապարակային հայտարարությունները չեմ կիսում, գաղափարակիցը չեմ, բայց նա չի արել այնպիսի մի հայտարարություն, որը քրեորեն պատժելի է, ինքը չի արել որևէ հայտարարություն, որի համանմանը չի արել Նիկոլ Փաշինյանը»,- գրել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»