Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
Քաղաքականություն

Ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել հաշվարկներում, չիրականացնել իր բոլոր նպատակները, բայց ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է: Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Քննարկում ենք պատճառները, ոչ թե հետևանքները

Ինչու որոշեցի հիմա խոսել

Ալեն Սիմոնյանի ակնարկը

Հանրային հեռուստաընկերության եթերում կամ այլ հարթակներում հաճախ կարելի է լսել նման հարց․ «Լավ, չխոսենք՝ ինչ է եղել։ Ենթադրենք՝ այս պահին դուք եկաք իշխանության, ի՞նչ եք անելու»։

Առաջին հայացքից սա տրամաբանական հարց է։ Բայց այն հաճախ խոսակցությունը տեղափոխում է հետևանքների դաշտ՝ շրջանցելով գլխավոր հարցը՝ ինչո՞ւ ստեղծվեց տվյալ իրավիճակը։

Իհարկե, նման խոսույթը ձեռնտու է իշխանությանը։ Բայց արդյո՞ք այն ձեռնտու է ընդդիմությանը։

Այս ընտրություններում հավաքական ընդդիմությունը ստացել է շուրջ 540 հազար ձայն։ Սա նշանակում է, որ կես միլիոնից ավելի մարդ, անկախ իր շարժառիթներից, ընտրել է ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը։ Ավելին՝ սա ավելի մեծ թիվ է, քան 2021 թվականին ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների քանակը։

Բայց սխալ քաղաքական և հաղորդակցական որոշումները կարող են հանգեցնել նրան, որ այդ մարդկանց զգալի մասը այլևս երբեք չքվեարկի ընդդիմության օգտին։ Մի մասը պարզապես չի մասնակցի ընտրություններին, մյուս մասը կփոխի իր քաղաքական նախասիրությունները։

Հենց այդ պատճառով է, որ պատճառների մասին խոսակցությունը կենսական նշանակություն ունի։

1. Ինչո՞ւ, ի վերջո, չստացվեց քաղաքական միավորումը

Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում գոյություն ուներ ուժ, որն ուներ բացառիկ կոնսոլիդացնող ներուժ, և հնարավոր է՝ երկար ժամանակ նման հնարավորություն այլևս չառաջանա։ «Խոշոր պատկերում փոքր թերությունները չեն երևում» սա թեզ է, որը թույլ կտար միավորել այն ուժերին, որոնք առանձին վերցրած սահմանափակ ազդեցություն ունեին, բայց միասին կարող էին ձևավորել ավելի ամբողջական և ավելի հստակ քաղաքական առաջարկ։ Ավելի խոշորները ինքնուրույն ունակ էին կոնսոլիդացնել իրենց ընտրողին:

Խոսքը միայն լրացուցիչ ձայների մասին չէ, այլ որոշ չկողմնորոշված ձայներ իշխանական դաշտից ընդդիմադիր դաշտ տեղափոխելու մասին։

Իհարկե, կային նաև օբյեկտիվ խոչընդոտներ։ Ա) տևական շրջան Սամվել Կարապետյանի արգելանքի տակ լինելը , որը էականորեն բարդացնում էր քաղաքական գործընթացների կառավարումը։ Նա արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում էր խիստ սահմանափակ մարդկանց միջոցով: Իսկ արդյոք այդ մարդիկ ունեին ունակություն հասկանալ քաղաքական գործընթացների տրամաբանությունը, որքանո՞վ էին կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, որքանո՞վ էին նրանց շարժառիթները պայմանավորված քաղաքական արդյունքով, ոչ թե սեփական հաշվարկներով։

Բ)Ակնհայտ էր նաև, որ որոշ օտարերկրյա խորհրդատուներ պարզապես չէին կարող հասկանալ Հայաստանի հասարակական կառուցվածքը, ընտրողի վարքագիծը, սոցիալական տարբեր խմբերի մոտիվացիաները և տեղական քաղաքական իրականությունը։ Իսկ քաղաքական տեխնոլոգիաները, որոնք աշխատում են մի երկրում, պարտադիր չէ, որ աշխատեն Հայաստանում։

2. Քաղաքական խոսույթի «վերջնագրային» և «ապոկալիպտիկ» բնույթը

Երբ քաղաքական ուժը երկար ժամանակ ասում է՝ «ամեն ինչ կործանվում է», «վաղը վերջն է», «այլևս ոչինչ չի մնացել», ընտրողի մոտ ձևավորվում են նույնքան ծայրահեղ սպասումներ։

Եթե իրավիճակը ներկայացվում է որպես վերջին ճակատամարտ, ապա մարդիկ սկսում են սպասել վերջին ճակատամարտին բնորոշ արդյունքների։

Երբ այդ արդյունքները չեն լինում, հիասթափությունն անխուսափելի է դառնում։

Քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե մշտական արտակարգ դրության զգացողության, այլ իրատեսական սպասումների վրա։

3. Քաղաքական մտածողության պակասը

Քաղաքական մտածողությունը բացակայություն կամ պակասը , տարբեր խորհրդատուների իրական և թաքնված ազդեցությունները ու շարժառիթները չհասկանալը, նախկին-ներկա անվերջ հակադրության մեջ խճճվելը, քաղաքական միջավայրի իներտությունը և բազմաթիվ այլ գործոններ նույնպես իրենց ազդեցությունն ունեցան։

4. Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի ոչ թե «հանունի» շուրջ, այլ «ընդդեմի» ու դրա դեմ չգտնվեց հակախաղ:

Ի՞ՆՉ ԱՆԵլ

Շարժումից քաղաքական կազմակերպություն դառնալու անհրաժեշտությունը

Կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ ձևավորել շարժում, ստեղծել էներգիա և ներգրավել մարդկանց` անկախ մոտիվացիաների ազնվությունից:

Սակայն ցանկացած շարժման առաջ մի օր կանգնում է նույն հարցը՝ ի՞նչ անել հետո։

Դադարել գործել որպես շարժում, որպիսի չմարել որպես շարժում:

Քաղաքական արդյունք ունենալու համար շարժումը պետք է դառնա իրական ինստիտուցիոնալ քաղաքական ուժ՝ կառույցներով, քաղաքական մշակույթով և որոշումների կայացման հստակ համակարգով։

Ու ԿՐԿԻՆ` ընտրողի հետ ազնիվ խոսակցության անհրաժեշտությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ակնարկեց, որ ընդդիմությունը չունի ազդեցություն իր ցուցակների վրա և անգամ եթե ունենա, ապա իրենք կանեն այնպես, որ գան այլ ուժեր ` նկատի ունի օրենք փոխելու կամ այլ ուղիով: Ես կարող եմ անել պնդում, որ ընտրությունների խորապատկերի այնպիսի աղճատում, ինչպիսին, օրինակ, 340.000 ձայն ստացած ուժի ձայները 30000 ուժ ունեցողի տալն է, լուրջ խնդիր է , բայց ես ձեր որոշման բեռը ինձ վրա չեմ վերցնի: Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, կարող է սխալվել հաշվարկներում, կարող է չիրականացնել իր բոլոր նպատակները։ Բայց ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է։

Ինչո՞ւ եմ ես այս ամենի մասին խոսում

Այս հարցը, վստահ եմ, այսօր շատերը տալիս են՝ երբեմն նյարդայնությամբ, երբեմն հեգնանքով, երբեմն էլ անկեղծ տարակուսանքով։

Հինգ տարի քաղաքական գործընթացների մասին չեմ խոսել՝ համարելով, որ արդյունավետ չեմ լինելու։ Լռել եմ՝ լինելով անհամաձայն իշխանության քաղաքականության հետ։ Լռել եմ՝ լինելով անհամաձայն նաև ընդդիմության գործունեության արդյունավետության հետ։

Ես էլ, ինչպես շատ ուրիշներ, եղել եմ այն միջավայրի մի մասը, որը հաճախ ավելի շատ ապրել է կուլիսային խոսակցություններով ու որոշումներով, քան բաց քաղաքական բանավեճով։

Եվ հենց այդ պատճառով, անցնելով իմ բաժին քաղաքական քավարանի միջով, վերանայելով բազմաթիվ մոտեցումներ, դասեր քաղելով սեփական սխալներից ու հետևություններ անելով, այսօր փորձում եմ իմ համեստ լուման ներդնել քաղաքական միջավայրի առողջացման գործում։

Հ.Գ. Պետք է վերացվի հանրային բանավեճում առկա շատ վատ սովորություն․ փաստարկներին պատասխանելու փոխարեն սկսում ենք քննարկել փաստարկ ներկայացնող մարդուն։ Հռետորաբանության մեջ սա հայտնի է որպես ad hominem և appeal to motive մոլորություն, երբ «արդյո՞ք սա ճիշտ է» հարցը փոխարինվում է «ինչո՞ւ է նա սա ասում» հարցով։ Սա ցանկացած քննարկում վիժեցնելու եղանակ է»,-գրել է նա: