ՀԱՊԿ-ում մտահոգված են Կովկասում լարվածության աճով
Հունիսի 9-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ, մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցութան անդամ պետությունների իրավասու մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցությանը։
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՊՀ անդամ պետությունների ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի կողմից։
Պլենար նիստում ունեցած ելույթում Սեմերիկովը ներկայացրել է միջազգային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի մանրամասն վերլուծություն։ Խոսելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա սպառնալիքների մասին՝ նա նշել է, որ զսպման հիմնարար մեխանիզմների թուլացման պայմաններում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում քաղաքական և տնտեսական շահերի առաջմղման նպատակով և ներառվում են հիբրիդային պատերազմների համակարգում։
Սեմերիկովի խոսքով՝ հատկապես լարված իրավիճակ է ձևավորվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների ուղղությամբ։
«Հիմնական սպառնալիքը գալիս է այսպես կոչված «քաղաքակիրթ» Եվրոպայի երկրներից, որոնք տարված են ռևանշիստական և ռազմատենչ տրամադրություններով։ Նկատվում է ռազմական ծախսերի կայուն աճ։ Լուրջ վտանգ են ներկայացնում Կալինինգրադի մարզի վրա հարձակվելու, ինչպես նաև Կալինինգրադի և Մերձդնեստրի տրանսպորտային ու տնտեսական շրջափակում իրականացնելու կոչերը։ Միևնույն ժամանակ, Կովկասյան տարածաշրջանում հակամարտային ներուժը շարունակում է բարձր մնալ։ Կարծում եմ՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճն այս տարածաշրջանի երկրների վրա կարող է ստեղծել լարվածության նոր օջախներ», – հայտարարել է նա։
Սեմերիկովը նշել է նաև, որ Աֆղանստանը շարունակում է մնալ Կենտրոնական Ասիայի անվտանգության վրա ազդող հիմնական գործոններից մեկը, քանի որ այդ երկրի տարածքից բխում են ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և արմատական գաղափարների տարածման սպառնալիքներ։
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում համագործակցության, դերադիկալացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման և հակաահաբեկչական գործունեության գիտակրթական ապահովման հարցերը։
Խորհրդակցության ավարտին ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որով մասնակիցները, մասնավորապես, վերահաստատել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում գործնական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու իրենց վճռականությունը։ Նրանք ընդգծել են համագործակցության օպերատիվ, կանխարգելիչ, նորմաստեղծ և գիտակրթական բաղադրիչների փոխկապակցման կարևորությունը, ինչպես նաև հաստատել են Անկախ Պետությունների Համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերի հետագա համախմբման նկատմամբ իրենց հետաքրքրվածությունը՝ Եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման նպատակով։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է երեք կազմակերպությունների համագործակցության զարգացման «Ճանապարհային քարտեզի» իրականացմանը, որը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին այդ կազմակերպությունների գլխավոր քարտուղարների կողմից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»