Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը վաղուց դուրս է եկել սոսկ դիվանագիտական հայտարարությունների տիրույթից։ Այն աստիճանաբար վերածվում է հստակ տնտեսական ճնշումների գործիքակազմի, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ո՞րն է Մոսկվայի որդեգրած մարտավարության նպատակը, և ինչո՞ւ է թիրախավորվում հենց հանրության ամենախոցելի խավը։

Այս իրավիճակը հասկանալու համար բավական է համեմատել այն մեթոդները, որոնցով աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են ազդեցություն հաստատել տարածաշրջանում։ Աշխարհաքաղաքական ազդեցության տարածման հարցում Արևմուտքը և Ռուսաստանը տարիներ շարունակ կիրառել են սկզբունքորեն տարբերվող մոդելներ։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպական միության, Հայաստանում գործել է «փափուկ ուժի» միջոցով՝ հասարակական կազմակերպությունների, կրթական ծրագրերի և մեդիա տիրույթի օգնությամբ փորձելով աստիճանաբար, երկարաժամկետ կտրվածքով ազդել հանրային կարծիքի, արժեքային համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների վրա։

Ի տարբերություն սրա, Ռուսաստանը երկար ժամանակ սպասողական դիրք էր գրավել և չէր զբաղվում հայաստանյան հանրության շրջանում սեփական իմիջի սոցիալական կառուցմամբ, քանի որ լիովին վստահ էր իր աշխարհագրական, ռազմական և տնտեսական մենաշնորհային դիրքերի վրա։ Սակայն, երբ իրավիճակը հասավ քաղաքական ճգնաժամի, և ակնհայտ դարձան հայացքների տարաձայնությունները Մոսկվայի և Երևանի միջև, Ռուսաստանը ընտրեց ոչ թե երկխոսության կամ հանրային դիսկուրսի, այլ ուղղակի և կոշտ տնտեսական լծակների կիրառման ճանապարհը։ Այս ամենն առավել ցայտուն ու նկատելի է դառնում Հայաստանում ընտրական գործընթացների համատեքստում։ Գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերարտադրությունը կանխելու և իր համար ոչ ցանկալի սցենարները բացառելու համար Մոսկվան սկսել է բացահայտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Սա արտահայտվում է Վերին Լարսում մաքսային անցակետերի անվերջ խստացումներով, սանիտարական տարատեսակ արգելքներով ու արտահանման արհեստական սահմանափակումներով։

Այս պատժիչ մարտավարության ամենացավոտ ու անարդար կողմն այն է, որ դրանից ամենևին չի տուժում քաղաքական էլիտան։ Հարվածը հասնում է երկրի տնտեսության ամենախոցելի հիմքին՝ գյուղատնտեսներին, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մարդիկ, ովքեր վարկային մեծ պարտավորությունների տակ են, և ում տարեկան եկամուտը կախված է մի քանի շաբաթվա բերքահավաքից ու դեպի ՌԴ արտահանումից, այսօր կանգնած են ֆինանսական կործանման առաջ։ Տեղական արտադրողները տասնամյակներ շարունակ իրենց լոգիստիկան և արտադրանքի ստանդարտները հարմարեցրել են ռուսական շուկային, նրանք կենսականորեն կապված են Ռուսաստանի տնտեսության հետ և այժմ կանգնել են գոյութենական լուրջ խնդրի առաջ, ինչը հղի է սոցիալական մեծ աղետով։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններից պահանջվում է ծայրահեղ հեռատեսություն, պրագմատիզմ և օպերատիվություն։ Թեև արտահանման շուկաների աշխարհագրության երկարաժամկետ դիվերսիֆիկացումը դեպի Մերձավոր Արևելք, ԵՄ, Ծոցի երկրներ կամ Հնդկաստան կարևոր է, այդուամենայնիվ, այսօր հրատապ հրամայական է րոպե առաջ և արագորեն լուծել ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր կախված հարցերը։ Ապրանքների ազատ տեղաշարժի արգելափակումը խախտում է հենց այդ կառույցի հիմնարար պայմանագիրը, ուստի Երևանը պետք է ակտիվացնի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե անձնավորված դիվանագիտությունը՝ իրավական հարթակում պաշտպանելու սեփական արտադրողների շահերը։ Դրան զուգահեռ, պետությունը պետք է հրատապ հակաճգնաժամային «անվտանգության բարձիկներ» ստեղծի տուժած խավերի համար՝ ներառելով վարկային արձակուրդներ և սուբսիդավորում, ինչպես նաև ներսում խստացնի տեխնիկական ստանդարտների լաբորատոր ստուգումները, որպեսզի քաղաքական դրդապատճառներով կիրառվող արգելքները զրկվեն որևէ իրավական պատրվակից։

Միևնույն ժամանակ, խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին։ Ի վերջո, հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է Ռուսաստանի և ռուսների բարեկամ ժողովուրդը։ Մեր հանրություններն օրգանապես կապված են միմյանց հետ, ինչի վառ ու անխոցելի ապացույցն է հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի հսկայական քանակը, որն իր ծավալով գրեթե հավասար է Հայաստանի բնակչությանը։ Այս միլիոնավոր մարդկային ճակատագրերն ու տնտեսական թելերը թույլ չեն տալիս երկկողմ հարաբերությունները դիտարկել սոսկ պահի քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից։

Մոսկվայում պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքական տարաձայնությունները Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև անցողիկ են, իսկ ժողովուրդների դարավոր կապերը՝ մշտական։ Ուստի, Ռուսաստանը պետք է ավելի կառուցողական այլ լուծումներ գտնի իր քաղաքական տարաձայնությունները հարթելու համար, որպեսզի դրանից չտուժեն հասարակ մարդիկ, և վերջնականապես չխարխլվի այն հսկայական վստահության կապիտալը, որը դարերով ձևավորվել է երկու բարեկամ ժողովուրդների միջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում