Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ Դմիտրիև
Քաղաքականություն

Նիկոլն ազնիվ էր․ պարզ ասաց՝ կլինեն զիջումներ, անկլավների հարց, իսկ ժողովուրդը լսեց ու ձայն տվեց նրան

Ընտրությունների այլ նախնական արդյունքներ

Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք.

1.Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլորը ժամանակի երկար հատվածի ընթացքում սխալ պատկեր են տվել։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանցից շատերը լուրջ պրոֆեսիոնալներ են։ Դա անազնիվ հասարակության խնդիր է։ Հայաստանում առկա է հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին։ Վստահության նման ցածր պաշարով հասարակությունները ձեռքբերումներ չեն ունենում։ Սրա մասին կան ամբողջական տեսություններ։

2․Հանրային տրամադրությունների այլ ինդիկատորները նույնպես և նույն պատճառով չեն արտացոլում իրականությունը։ Ու մենք չգիտենք՝ իրականում ինչ է ուզում և ինչի է ձգտում մեր հասարակությունը։ Սա լրջագույն ներքին մարտահրավեր է, որ կարող է քանդել ցանկացած առողջ ընթացք։

3.Մենք պարտավոր ենք ընդունել, որ Նիկոլը ազնիվ է եղել իր ձևակերպումներում և կարճաժամկետ ծրագրային ասելիքով։ Պարզ ասել է՝ անկլավների հարց լինելու է, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է։ Եվ հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել։

4.Օրբանին մերժեց Բուդապեշտը։ Քաղաքը կանգնեց ու քաղաքային ձայնով երկիրը տարավ փոփոխությունների։ Երևանը լսեց ու տեսավ Նիկոլի բոլոր ասածներն ու պահվածքն ու քվեարկեց նրա օգտին։ Փոքր կենտրոնի սրճարանային էլիտան ու մայրաքաղաքային մշակույթը քվեարկեցին դեստրուկցիային, սատկացնել-կզցնել թեզին։ Սա նույնպես պետք է արձանագրել։

5.Այս պահին ունենք երեք հայ միլիարդատերեր՝ Ռ. Վարդանյան, Ս. Կարապետյան, Գ. Ծառուկյան, ովքեր Հայաստանի համար արել են հսկայական գործ, և ստացվում է, որ հայ հասարակության մի զգալի մաս ողջունում է նրանց բանտում պահելու օրակարգը։ Սա աննորմալություն է՝ հանրային անոմալիա։ Եվ կառուցել-ստեղծելու օրակարգը պարտվում է քանդել-խլելու օրակարգին։ Ո´ր ժողովուրդը, ո´ր պետությունը գնացել է այս ճանապարհով, պատմական փորձանքի է հասել։

6.Ընտրակաշառքը հասարակությունը դեգրադացնող ամենակեղտոտ բաներից մեկն է։ Ամոթ է, որ մեր երկրում նման մշակույթ կա, ինչն այս տեսքով երբեք չի եղել հարևան Վրաստանում։ Բայց հարց. եթե պնդում եք, որ եղել են ընտրակաշառքներ, 8 տարում ինչո՞ւ հնարավոր չեղավ ձևավորել ընտրակաշառք մերժող հասարակություն։ Բայց դա հնարավոր կլիներ միայն, եթե զուգահեռ ջարդվեր բերովի հանրահավաքների և վարչական ռեսուրսի տոտալ կիրառման, հասարակությանն ուժային ու վարչական մեթոդներով տոտալ ճնշելու, ստրկացնելու մշակույթը։ Հասարակությունն այս ութ տարիների ընթացքում դարձել է ավելի´ կոտրված, ավելի´ ստրկացած։

7.Մանդատներ, քաղաքական ուժերը մի կողմ. մենք հիմա ունենք մի հասարակություն, որը չի ուզում և պատրաստ չէ ազնիվ խոսակցության։ Չեմ բացառում, որ այս պահին պարզապես ունակ չէ ազնիվ խոսակցության։ Ու տոտալ անվստահությունը կրում է համակարգային բնույթ՝ բոլոր մակարդակներում, բոլոր հանրույթներում։ Սա չափազանց լուրջ խնդիր է։

8.Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թ. Զուլֆուգարովի ձևակերպումը, թե «Երկաթյա բռունցքը 5 տարում բուժեց ՀՀ քաղաքացիների 50 տոկոսին, և պետք է շարունակել բուժումը» սահմռկեցուցիչ է իր էությամբ։ Իրական ընտրությունը այստեղ է. կա´մ մենք կբուժվենք կամ մեզ կբուժեն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ