Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ հնարավոր չէ ԱՄՆ-ի հետ որևէ երկարաժամկետ համաձայնագրի հասնել ուժի միջոցով։
«Սպառնալիքների, վախեցնելու կամ ուժի կիրառման միջոցով որևէ կայուն համաձայնության հասնել հնարավոր չէ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Իրավանին։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է զերծ մնա Իրանի դեմ կրկնվող սպառնալիքներից»։
Դիվանագետն ընդգծել է, որ իրանական կողմը «երբեք բանակցություններ չի վարել սպառնալիքների և ճնշման ներքո»։
«Եթե Վաշինգտոնն իսկապես շահագրգռված է դիվանագիտական լուծմամբ, նա պետք է հրաժարվի սպառնալիքների լեզվից և Իրանի հետ փոխգործակցի փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և միջազգային իրավունքի լիակատար պահպանման հիման վրա», – եզրափակել է Իրավանին։
Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը ձգձգել է բանակցությունները, և Իրանը ստիպված կլինի բախվել դրա հետևանքներին։
Հունիսի 11-ի վաղ աառվոտյան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի թիրախներին հարվածներ հասցնելու մասին։ Ի պատասխան՝ իրանական կողմը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»