Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն
Խորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
«Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակի հանդեպ անարգանքի փորձի մասին է։
Տեսնում ենք կատարվածի կտրուկ մերժումը Գյումրիի քաղաքային իշխանությունների և հանրության կողմից։ Ակնկալում ենք կատարվածի հստակ գնահատականը Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից, ինչպես նաև սպառիչ միջոցների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»