ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի բովանդակության շուրջ կողմերի հակասական պատումների խորապատկերին Իրանի ԱԳ նախարար Արաղչին ընդհանուր բնույթի մանրամասներ է բացահայտել համաձայնագրի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ բանակցություններում նախատեսվել է երկու փուլ․ առաջինը՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, իսկ երկրորդը՝ վերջնական համաձայնագրի կնքում։
Միջուկային հիմնախնդրին վերաբերող հարցերը թողնվել են վերջնական համաձայնագրի փուլին։
ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պատերազմ չսկսել, չդիմել սպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին։
Համաձայնության հիման վրա պատերազմի ավարտը ենթադրում է Իսրայելի ամբողջական ելքը Հարավային Լիբանանում օկուպացված տարածքներից, և իրանական կողմն այս պահանջը հստակորեն փոխանցել է ամերիկացիներին։
Իրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու։ Առաջիկայում Իրանը և Օմանը համատեղ հայտարարություն կհրապարակեն Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ։
Բանակցությունների բոլոր փուլերի ավարտին համաձայնագիրը կստորագրվի և կհրապարակվի։ Սկզբնապես ստորագրումը կկատարվի հեռավար եղանակով։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքում»:




















Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին