Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հուլիսին
Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4-9-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Մասնավորապես հաղորդվում է, որ երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին՝ կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։
Ալի Խամենեիի հուղարկավորության վերջնական արարողությունը կանցկացվի հուլիսի 9-ին Իմամ Ռեզայի դամբարանում՝ Մաշհադ քաղաքում։
Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը հետաձգվել է։Հուղարկավորության արարողությունը նախատեսված էր սկսել մարտի 4-ին, տեղական ժամանակով ժամը 22:00-ին։ Նրա հրաժեշտի արարողությունը պետք է տևեր երեք օր ու երեք գիշեր։
Կազմակերպիչները հայտարարել էին, որ Խամենեիի հուղարկավորության արարողությունն անորոշ ժամանակով հետաձգվել է, մինչև պատրաստ կլինեն դրա համար անհրաժեշտ բոլոր օբյեկտները և ենթակառուցվածքները։Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված առաջին հարվածների ժամանակ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան