Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են: Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա 80-ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
«Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը խաղաղաշինության ուղղությամբ Ձեր հետևողական ջանքերի արդյունքն են», – գրված է ուղերձում
Ալիևը նշել է նաև, որ դիտարկում է TRIPP-ը, որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում։
«Միաժամանակ, մենք «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, որը կապահովի Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս, դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում»,- գրել է Ադրբեջանի նախագահը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»