Իսրայելի ագրեuիան խնդիր է դարձել ողջ աշխարհի համար. Ֆիդան
Տարածաշրջանում Իսրայելի ագրեսիվ գործողությունները վերածվել են խնդրի ողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «Türkiye» թերթին՝ հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցի արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելի ագրեսիվ դիրքորոշումը խնդիր է դարձել ողջ աշխարհի համար։ Սա ոչ միայն Թուրքիայի խնդիրն է։ Իսրայելը տարածաշրջանում ավերածություններ է ցանկանում։ Նա ցանկանում է օկուպացնել որոշ երկրներ և ահաբեկչական գործողություններ իրականացնել, դա հետևանքներ ունի գլոբալ անվտանգության, ինչպես նաև տնտեսական ոլորտի տեսանկյունից։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելն ավելի հաճախ է բախվում միջազգային հանրության արձագանքին։ Հուսով ենք, որ այն արդյունք կտա, և որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները կապրեն խաղաղության, կայունության և բարգավաճման մեջ»,- նշել է Ֆիդանը։
Նրա կարծիքով՝ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո, որը Գազայի խնդիրը մղել էր երկրորդ պլան, տարածաշրջանի երկրները կկարողանան ավելի շատ կենտրոնանալ պաղեստինյան անկլավում ճգնաժամի կարգավորման վրա։
«Աշխատանքներ են տարվում Գազայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելու ուղղությամբ, ջանքեր են գործադրվում շրջանակային փաստաթուղթը համաձայնեցնելու համար։ Մենք մասնակցում ենք այդ գործընթացին»,- ասել է թուրք նախարարը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»