Թրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ Մակրոն
«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության եկավ, կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի կողմից սկսված պատերազմում: Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ իր շրջապատի բոլոր այս հայտարարությունները սխալ էին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France TV»-ին տված հարցազրույցում:
Մակրոնի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Թրամփը պնդել է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի հասնել:
«Հիշե՛ք, 2025 թվականի հունվար-փետրվարը... Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի: Ամեն ինչ վատ ընթացավ Օվալաձև աշխատասենյակում՝ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո... Թրամփի և Պուտինի միջև գագաթնաժողովը [Անքորիջում] հույսեր առաջացրեց այն գործարքի վերաբերյալ, որը Ուկրաինային կառաջարկեր տարածքներ, որոնք Ռուսաստանը դեռ չէր բռնագրավել», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նշել է, որ դրանից հետո՝ օգոստոսի կեսերին, «մենք պատվիրակությամբ մեկնեցինք» Վաշինգտոն, որտեղ ասացին, որ դա անհնար է: Ըստ նախագահի՝ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Թրամփը հասկացել է, որ Ուկրաինայի պարտության մասին պնդումները սուտ էին։ «Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է արվել։ Եվ այս նվաճումը, առաջին հերթին, ուկրաինացիների հաղթանակն է, նրանց կարողությունները և համոզիչ լինելը։ Նախագահ Թրամփը տեսավ, որ իրեն ասված ամեն ինչ՝ որ [ուկրաինացիները] կփլուզվեն, որ նրանք չեն կարողանա գոյատևել ձմռանը, սխալ էր։ Նա տեսավ, որ իր առջև քաջարի, հնարամիտ մարդիկ էին, որոնց նա հարգում էր», - ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»