Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Այսուհետ «Մետրում Ինվեստ»-ի «Eden Park» նոր բնակելի թաղամասում տեղադրվելու են շվեյցարական Schindler վերելակները

2026 թ. հունիսի 18-ին Metrum Invest-ի «Eden Park» բնակելի թաղամասի վաճառքի և սպասարկման գրասենյակում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն` Schindler ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Նորք Դեվելոփմենթս» ընկերության հետ։

Հուշագրով երկու կողմերը հավաստեցին, որ միավորում են ուժերը ժամանակակից կառուցապատման և բնակարանաշինության ոլորտում տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու համար: Մասնավորաղպես, նոր կառուցվող «Eden Park» թաղամասի բոլոր բազմաբնակարան շենքերում նախատեսվում է տեղադրել համաշխարհային ճանաչում ունեցող շվեյցարական Schindler ապրանքանիշի վերելակներ:

«Ընտրությունը պայմանավորված է համաշխարհային հռչակ ունեցող բրենդի եվրոպական արտադրությամբ և, իհարկե, հուսալիության գործոններով: Մեր գործընկերների` «Նորք Դեվելոփմենթս»-ի հետ մենք այս որակյալ ու անվտանգ լուծումներն ենք առաջարկելու մեր բնակիչներին»,- իր խոսքում նշեց «Metrum Invest»-ի տնօրեն Արման Մելքոնյանը:

«Սա թերևս մեր և «Metrum Invest»-ի ամենածավալուն նախագիծն է, բայց կարծում ենք՝ ոչ վերջինը: Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումը` բնակիչներին անվտանգ, որակյալ ու երկարակյաց տեխնոլոգիաներով ապահովելը, որպեսզի դրանք ծառայեն, ինչպես ընդունված է ասել, ողջ կյանքի համար»,- նշեց «Նորք Դեվելոփմենթս»-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը:

Ստորագրման միջոցառումից հետո հյուրերն ու ներկաները հնարավորություն ունեցան լուսանկարների միջոցով ծանոթանալու «Metrum Invest»-ի կողմից կառուցվող «Eden Park» թաղամասի շենքերի արտաքին տեսքին, վերելակների տեխնիկական պարամետրերին, ինչպես նաև գրասենյակում գնահատելու Հայաստանում ամենամեծը համարվող` շուրջ 40 քմ տարածք զբաղեցնող «Eden Park» բնակելի թաղամասի մանրակերտը:

«Մենք հավաստիացնում ենք, որ մեր ողջ ներուժն ուղղված է բնակիչներին իրենց բնակարանները ժամանակին հանձնելուն, քանի որ ամեն նոր տրամադրված բնակարանի բանալի մեկ ավել ժպիտ է պարգևում մեր ողջ թիմին և մեր կապալառու գործընկերներին: Իսկ մենք, ինչպես տեսնում եք, լայն ժպտում ենք, քանի որ մեր երկու նախագծերում բնակիչներն արդեն սկսել են վերանորոգման ու կահավորման գործընթացները` նույնիսկ նախատեսված ժամկետներից շուտ»,- վերջում հավելեց Արման Մելքոնյանը:

«Metrum Invest» կառուցապատող ընկերության մասին

«Metrum Invest» կառուցապատող ընկերությունը շուկայում է շուրջ 5 տարի և իրականացնում է 9 նախագիծ՝ 5-ը՝ մայրաքաղաքում, 4-ը՝ մարզերում։ Ընկերության որակի և ժամկետների պահպանման երաշխիքն են արդեն ավարտված «Antara Inn» և «Renet» նախագծերի ավարտական ակտերը՝ տրված պատկան մարմինների կողմից:

«Eden Park»-ը «Metrum Invest» կառուցապատող ընկերության կողմից իրականացվող բնակելի թաղամաս է Առինջ համայնքում՝ ձևավորված որպես ժամանակակից և հարմարավետ ապրելու միջավայր։ Թաղամասը փաստացիորեն գտնվում է Երևանից ընդամենը 850 մ հեռավորության վրա։

Ընդհանուր մակերեսը կազմում է 120,000 քմ, որից 75,000 քմ-ը նախատեսված է կանաչապատ տարածքների համար։ Թաղամասը բաղկացած է 23 յուրօրինակ շենքերից, իսկ առաջին փուլի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։

Նախագծով նախատեսված են՝ լճակ, սրճարաններ, սննդի կետեր, ռեստորաններ, սուպերմարկետ, խանութներ, մանկապարտեզ, կոմերցիոն տարածքներ, բացօթյա և փակ մարզասրահներ, լողավազան, վազքուղի՝ ամբողջ թաղամասի եզրագծով, ինչպես նաև էլեկտրոմոբիլների լիցքավորման կայաններ։

«Նորք Դեվելոփմենթս» ընկերության մասին

«Նորք» ընկերությունների խումբն ավելի քան 29 տարվա պատմություն ունեցող կայացած կառույց է, որի հիմքերը դրվել են դեռևս 1997 թվականին։ Այս տարիների ընթացքում ընկերությունն անցել է զարգացման տպավորիչ ուղի՝ փոքր նախաձեռնությունից վերածվելով տարածաշրջանի խոշորագույն և բազմաֆունկցիոնալ բիզնես համակարգերից մեկի։

«Նորք Դեվելոփմենթս» ընկերությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք մասշտաբային և ռազմավարական նախագծեր, որոնք հանդիսանում են նրա պրոֆեսիոնալիզմի և վստահելիության լավագույն վկայագիրը։ Ընկերության մասնագիտական ձեռագիրն առկա է տարածաշրջանի առավել նշանակալի կառույցներում, ինչպիսիք են․ «Ամիո Բանկի» և «ԱյԴի Բանկի» ժամանակակից մասնաճյուղերի ցանցը, տարածաշրջանի խոշորագույն առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկը՝ «Երևան Մոլը», հանրահայտ «New Yorker» խանութ-սրահների ցանցը։ «Նորք Դեվելոփմենթս»-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքով։ Ընկերությունը հաջողությամբ իրականացրել է մի շարք խոշորածավալ նախագծեր նաև հարևան Վրաստանում՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան որակ և մոտեցում։

2010 թվականից «Նորք» ընկերությունների խումբը հանդիսանում է Schindler ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Լինելով վերելակների և շարժասանդուղքների արտադրության համաշխարհային առաջատար՝ Schindler-ը դարձել է տեխնոլոգիական հուսալիության և նորարարության խորհրդանիշ։ Այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախագծեր. Schindler սարքավորումներ են տեղադրվել բնակելի շենքերում, պետական կառույցներում, բիզնես կենտրոններում, հյուրանոցներում և առևտրային համալիրներում։