Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքներով ստեղծվել է չորս աշխատանքային խումբ. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ
Շվեյցարիայի Բյուրգենշտոկում անցկացված քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տեղեկատվությամբ՝ ձևավորվել են խմբեր պատժամիջոցների չեղարկման, միջուկային կարգավորման, վերականգնման և տնտեսական զարգացման, ինչպես նաև մոնիտորինգի հարցերով։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Բյուրգենշտոկում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ։
Ինչպես նշվում է բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական բանակցությունների անցկացման համար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»