«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի
«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր» (չակերտները-Tert.am) վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այդ «իրավունքի վերականգնման» (չակերտները-Tert.am)՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի։ Այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» (չակերտները-Tert.am) համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները։ Այսօր Ադրբեջանը և Հայաստանը վարում են խաղաղ բանակցություններ։ Կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաև «Արևմտյան Ադրբեջանից փախստականների՝ իրենց հայրենի հողեր» (չակերտները-Tert.am) վերադառնալու հարցը»,- հայտարարել է Ալեքբերլին։
Ալեքբերլին հավելել է, որ խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը ժողովուրդների համատեղ բնակության ապահովումն է։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հարազատ տներ վերադառնալու» (չակերտները-Tert.am) իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին»,- ասել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»