Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Իշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
Սպորտ

ԱԱ-2026. Ֆրանսիան 4-1 հաշվով հաղթեց Նորվեգիային, Դեմբելեն՝ հեթ-տրիկի հեղինակ․ Սենեգալը 5-0 հաշվով հաղթեց Իրաքին

Աշխարհի 2026 թվականի առաջնության I խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնք վերջնականապես դասավորեցին թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում։

Առաջատարների դիմակայությունում Ֆրանսիայի հավաքականը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Նորվեգիայի նկատմամբ։ Ֆրանսիացիների կազմում իսկական բենեֆիս ունեցավ Ուսման Դեմբելեն, որը առաջին խաղակեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով 7-րդ, 20-րդ և 32-րդ րոպեներին։

Նորվեգացիները երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատելու լավ հնարավորություն ունեին, սակայն 50-րդ րոպեին Յորգեն Ստարանդ Լարսենի իրացրած 11-մետրանոց հարվածը հետ մղեց Մայք Մենյանը։ Հանդիպման վերջնամասում հաշիվը դարձավ 4-1, իսկ 90+4-րդ րոպեին Դեզիրե Դուեն խփեց իր առաջին գոլը աշխարհի առաջնություններում։

Այս հաղթանակի շնորհիվ Ֆրանսիան 9 միավորով անսայթաք գրավեց առաջին տեղը խմբում։ Նորվեգիան 6 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Արդեն հայտնի է, որ 1/16 եզրափակիչում Նորվեգիայի հավաքականը կհանդիպի Կոտ դ’Իվուարի ընտրանուն։

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Սենեգալի հավաքականը քարը քարին չթողեց Իրաքի ընտրանուց՝ ջախջախելով մրցակցին խոշոր՝ 5-0 հաշվով։ Աֆրիկացիները հաշիվը բացեցին արդեն 4-րդ րոպեին Հաբիբ Դիարայի գոլի շնորհիվ։ Խաղի 13-րդ րոպեին Իրաքի հավաքականը մնաց տասը հոգով՝ Ռեբին Սուլակայի կարմիր քարտի և հեռացման պատճառով, ինչն էլ վերջնականապես կոտրեց նրանց դիմադրությունը։ Երկրորդ խաղակեսում Սենեգալը ևս չորս անգամ գրավեց մրցակցի դարպասը. 56-րդ րոպեին աչքի ընկավ Իսմաիլա Սարը, Պեպե Գեյեն դարձավ դուբլի հեղինակ (59′, 71′), իսկ վերջնակետը 82-րդ րոպեին դրեց Իլիման Էնդիայեն։

Այս արդյունքներից հետո Սենեգալը 3 միավորով I խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, ուստի դեռ պարզ չէ՝ նրանք կանցնեն փլեյ-օֆֆ փուլ որպես լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ութ թիմերից մեկը, թե ոչ։ Իրաքի հավաքականը 0 միավորով մնաց վերջին հորիզոնականում և ավարտեց ելույթները մունդիալում։