Սահմանային գործողություն Պակիստանի և Աֆղանստանի սահմանին․ սպանվել է 29 զինյալ
Պակիստանի անվտանգության ուժերը ռազմագործողություն են իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին, որի արդյունքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 29 զինյալ։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլլահ Թարարը։
Նրա խոսքով՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Խայբեր Փախտունխվա և Բելուջիստան նահանգներում խաղաղ բնակիչների դեմ իրականացված ահաբեկչությունների, ինչպես նաև Կարաչիում սահմանապահների շտաբի վրա հարձակման։
Թարարը նշել է, որ անվտանգության ուժերը մանրակրկիտ պլանավորված ցամաքային գործողություն են իրականացրել Պակիստան–Աֆղանստան սահմանին, որին հաջորդել են թիրախային հարվածներ սահմանամերձ շրջանում հայտնաբերված ահաբեկիչների թաքստոցներին և հենակետերին։
Նրա խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են «Ջամաաթ-ուլ-Ահրար» և «Ֆիտնա ալ-Խավարիջ» խմբավորումների անդամներ։ Վերջինս նախկինում հայտնի էր որպես «Թեհրիկ-ի Թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում»)։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան