Հռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս
Հռոմի պապ Լևոն XIV-ի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ, հատկապես Ամերիկայի տարածքում, անհանգստություն է առաջացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում եմ, որ Վատիկանի որոշ հայտարարություններ միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգստություն են առաջացնում։ Ի վերջո, ես համաձայն չեմ դրանց հետ», - ասել է Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վենսը, ով ինքը հավատացյալ կաթոլիկ է, հավելել է, որ եկեղեցական հիերարխների հետ իր շփումներում փորձում է նրանց համոզել միգրացիայի հարցերում ամերիկյան քաղաքականության հիմնավորվածության մեջ։ «Ես նրանց ասում եմ, որ մենք թշնամանք չենք ցուցաբերում այս հարցում։ Ես նրանց կոչ եմ անում երկխոսության, բայց հիշեցնում եմ, որ զանգվածային միգրացիան ունի իր բացասական հետևանքները», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հակամիգրացիոն արշավը։ Պոնտիֆիկոսը նաև Վաշինգտոնին կոչ է արել վերանայել միգրանտների նկատմամբ իր մոտեցումը և մատնանշել հակամիգրանտական արշավի իրականացման մեջ չափից ավելի դաժանությունը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»