Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

Հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։

Իր խոսքում վարչապետը ողջունել է  Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացը նշանակում է, որ վերջին տարիներին համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ՝ կոնկրետ գործեր, որոնք Հայաստանն ու ԵՄ–ն իրականացնում են։ «Մայիսին տեղի ունեցավ Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը Երևանում և կարծում եմ՝ շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որն արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած, արդեն թույլ տվեք ասել, բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ «Մենք վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով ենք շփվել, այդ թվում՝ հեռախոսազրույց ենք ունեցել, այդ հեռախոսազրույցի ընթացքում Դուք մի շարք հայտարարություններ եք արել Հայաստանին աջակցության վերաբերյալ, որոնք գործնականում այսօր իրագործվում են կամ իրագործված են։ Իհարկե, դա շատ տպավորիչ է, և նաև հանրության շրջանում մեծացնում է վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական Միություն գործակցության և գործընկերության նկատմամբ։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․«Սիրելի Նիկոլ, լավ է նորից վերադառնալ Երևան, սա արդեն երկրորդ անգամ է երկու ամսից պակաս ժամկետում, ինչպես ասացիք, և սա ապացուցում է մեր գործընկերության և անձնական բարեկամության ամրությունը։ Նախ՝ կցանկանայի Ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքների առթիվ, ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալը»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ սա մեծ քայլ է և վստահության քվե։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ինքը գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան–ԵՄ մերձեցումը և ընդգծել ԵՄ–ի՝ Հայաստանին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ «Ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար՝ Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել Ձեզ։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ իրականացնել  փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են Եվրոպական միությանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Հայաստանն այստեղ կենսական դեր է խաղում՝ շնորհիվ իր դիրքի»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներդրումների նպատակով հատկացվել է 200 միլիոն եվրո, որը կարող է հասնել մինչև 2 մլրդ եվրոյի։ «Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կայուն գործընկերության և բարեկամության համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական հարաբերությունների հետևողական զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։ Դրանք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, վիզաների ազատականացման գործընթացին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։