Եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս՝ մենք 65 տոկոս կհավաքեինք. Սիմոնյան
Դեռ Գյումրիում ես ասել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան նախորդ ընտրություններում, այդպես էլ եղել է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես ֆիքսել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու՝ այն իրավիճակում, երբ մեզ ասում էին՝ դուք ապրում եք ձեր իրականության մեջ, դուք աջակից չունեք, հլը դուրս եկեք փողոց, մեզ ասում էին՝ փոքրիկ խմբակը։ Հեսա կգան՝ փոքրիկ խմբակով այստեղ կնստեն, աչքերը ճպճպացնելով, քաղաքականությունից բան չհասկանալով, մտածելով, որ հիմա իրենք ավելին կարող են անել, քան այսօրվա այստեղ նստածները։
Ես չեմ համարում, որ 728 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին քիչ է, քան 680 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ 5 տարի հետո Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, մեր դեմ օգտագործված հսկայական ֆինանսական ռեսուրսներից հետո»,-ասաել է նա։
Նա նշեց, որ իրենց համար անակնկալ էր, որ այդ ծավալի կարելի էր փող ծախսել՝ իրենց դեմ հարձակման համար։ «Պատկերացրեք, դուք դուրս եք գալիս քաղաքական ճակատամարտի և տեսնում եք, որ ձեր առաջ ավելի շատ ֆինանս և ավելի շատ ռեսուրս է ծախսվել, քան դուք պատկերացնում էիք։ Մենք իրականում 65% մաքուր ձեն կստանանք, եթե 100 հազարներով մարդկանց չտաների ընտրատեղամաս։ Գյուղերում տներ կային, որոնք փակ են եղել, բայց այդ ընտանիքները ինչ-որ ձևով հայտնվել են և տարվել են ընտրատեղամաս։ Դա քաղաքական ռմբակոծության տակ իրավիճակ է եղել»։
Դիտարկմանը, թե իրենց վարչական ռեսուրս են կիրառել՝ Սիմոնյանն հայտարարեց. «Ասում են՝ երեխեք են եկել միջոցառման են մասնակցել։ Դուք մոռացե՞լ եք ոնց էին պետական հիմնարկների աշխատողներին քշում և ավտոբուսներով բերում, «վիդիտիլի» երեխեքը եկել են Նիկոլ Փաշինյանից քարտեզ վերցնեն, որ արդեն Հայաստանի ամբողջ տարածքով թրենդ էր դառել»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»