Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»
ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումըԵս շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան
Քաղաքականություն

Դադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին

Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի ընթացքում «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանայնն ընթերցեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակը.

«Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն,

Դուք Հայաստան եք ժամանել Բաքվից, որտեղ խոսել եք Հարավային Կովկասի վառ ապագայի մասին: Իսկ այսօր այստեղ եք` իբրև թե աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, տնտեսական համագործակցությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, էներգետիկ դիմակայունությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Սակայն մենք` Հայաստանի քաղաքացիներս, Եվրոպայից սպասում ենք ոչ թե գեղեցիկ հայտարարություններ, այլ քաղաքական սկզբունքայնություն և հռչակված արժեքների պաշտպանություն, այլ ոչ երկակի չափանիշներ: Այսօր Հայաստանում կտրուկ արձանագրվում է ժողովրդավարական չափանիշների կտրուկ հետընթաց։ Ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստները, քաղաքական և հանրային գործիչները հարյուրապատիկ ավելի հաճախ են ենթարկվում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրեական հետապնդումների։ Աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանի բանտերում. ընդդիմադիր քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները և իշխանության քննադատները ենթարկվում են քրեական հետապնդումների, տեղի է ունենում «ընտրովի արդարադատություն»։

Այս պահին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորումը հերթական ապացույցն է, որ քաղաքական մրցակցությունը Հայաստանում գնալով դառնում է առավել վտանգավոր, որտեղ ճնշվում և լռեցվում է քաղաքական միտքը և սահմանափակվում քաղաքական պայքարի հավասար հնարավորությունները։ Ձեզ պետք է մտահոգի, որ Եվրոպայի գործընկեր ներկայացող իշխանության օրոք ընդդիմախոսներն ազատազրկվում են և հայտնվում բանտերում իրենց քաղաքական հայացքների կամ հանրային գործունեության համար:

Արդյոք եվրոպական որևէ պատվիրակություն վերջին տարիներին երբևէ այցելել է քաղաքական հարյուրավոր բանտարկյալներին: Եթե 2008 թվականին դա հնարավոր էր, ապա ինչո՞ւ է այսօր Եվրոպան լռում։ Ի՞նչ է փոխվել: Անընդունելի է նաև, որ Եվրոպական միությունը շարունակում է անվերապահ քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանի գործող իշխանությանը՝ միաժամանակ անտեսելով մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և խոսքի ազատության սահմանափակումների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ հանրային հնչող հազարավոր մտահոգությունները, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և դիտորդական առաքելությունների զեկույցները:

Հենց այս պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դեռևս քննում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացրած հայտերի հիման վրա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործը։ Չնայած դրան՝ Եվրոպական միության մի շարք անդամ պետություններ արդեն իսկ հասցրել են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ անարգանք Հայաստանի սահմանադրական ինստիտուտի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ. ստեղծվում է արտաքին քաղաքական լեգիտիմացման տպավորություն, մինչդեռ երկրի բարձրագույն դատարանը դեռևս իր վերջնական խոսքը չի ասել։

Դուք Բաքվից եք ժամանում, որտեղ հանդիպել եք ձեր մյուս գործընկերոջը` Իլհամ Ալիևին։ Միջազգային կազմակերպությունները տարիներ շարունակ բարձրաձայնում են քաղաքական բանտարկյալների և ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների մասին։ Վստահաբար տեղյակ եք նաև, որ արդեն շուրջ 1000 օրից ավելի է այնտեղ բանտված են Արցախի հայ ռազմաքաղաքական ղեկավարներն ու հասարակ հայեր, ովքեր զուրկ են իրենց պաշտպանության տարրական հնարավորություններից և արդար դատավարության իրավունքից: Դրան զուգահեռ Հայաստանում ևս իրականացվում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումներ հայերի նկատմամաբ։

Ստացվում է, որ ձեր կողմից աջակցություն ստացող երկու քաղաքական գործընկերներն իրենց հակաժողովրդավարական քայլերով` գործում են ուղիղ ժողովրդավարության դեմ և կոտրում դրա մասին ձեր կողմից հռչակված արժեքները: Եվրոպական միությունը չպետք է երկակի չափանիշներ կիրառի տարբեր երկրների նկատմամբ։ Եթե մարդու իրավունքները Եվրոպայի համար արժեք են, ապա դրանք պետք է պաշտպանվեն բոլոր դեպքերում՝ անկախ քաղաքական ժամանակավոր շահերից կամ ձեզ համար նպաստավոր աշխարհաքաղաքական հաշվարկներից։ Եվրոպական միությունը մշտապես զգուշացնում է Հայաստանի քաղաքական գործընթացներում արտաքին ազդեցությունների վտանգների մասին։

 Սակայն ընտրություններից անմիջապես առաջ ԵՄ կողմից տրամադրված խոշոր ֆինանսական աջակցությունը և բարձր մակարդակի քաղաքական աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանն ուղիղ արտաքին միջամտությունը է որ կա, և հենց այդպես էլ ընկալվում է։ Եթե արտաքին ազդեցությունն անընդունելի է, ապա այդ սկզբունքը պետք է գործի բոլորի համար, այդ թվում նաև Եվրոպական միության` անկախ նրանից, թե այդ ազդեցությունը որտեղից է գալիս։ Հայաստանի քաղաքացիները Եվրոպայից չեն ակնկալում աջակցություն որևէ իշխանության։ Նրանք ակնկալում են աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդավարությանը, անկախ դատական համակարգին, ազատ ընտրություններին և քաղաքական բազմակարծությանը։ Եթե Եվրոպական միությունը` հանձինս ձեզ, ցանկանում է մնալ արժեքների միություն, ապա այսօր պետք է համարձակություն ունենաք ձեր գործընկեր Նիկոլ Փաշինյանին բարձրացնելու այս հարցերը, որոնք մենք ուղղում ենք ձեզ` Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքական գործիչները։ Գիտակցեք, որ դուք աջակցում եք քաղաքական դիկտատորի, ով ճնշում է ազատ խոսքն ու քաղաքական հավասար մրցակցությունը: Դադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի, եվրոպական արժեքները չեն կարող պաշտպանվել միայն այնտեղ, որտեղ դա քաղաքականապես հարմար է ձեզ և ձեր տնտեսական շահերին»։