Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունը

Փաստաբանական խումբն իր մտահոգություններն է հայտնում Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական նպատակներով հետապնդումների մասին, որոնք նոր թափ են ստացել ՀՀ ԱԺ հերթական ընտրություններից ընդամենը 2 օր առաջ և շարունակվում են առ այսօր։

Գագիկ Խաչատրյանի կալանավորման անհնարինության մեջ համոզվելով, քննչական և դատախազական մարմինները ձեռնամուխ եղան նրա որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գործընթացին։ 

Իսկ երեկ երեկոյան արդեն դատախազի միջնորդության հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործով կալանավորման որոշումներ կայացվեցին Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ այն բանի համար, որ նրանք մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ չեն ներկայացել դատական նիստերին։

Եվ դա այն դեպքում, որ դատարանին ներկայացվել են բժշկական փաստաթղթեր, որոնք փաստում են, որ նրանք ժամանակավորապես չեն կարող վերադառնալ Հայաստան։ Այդ փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ նրանք արտերկրում կարճատև բուժում են ստանում, արգելված է թռիչքը և բուժումն ավարտելուց հետո միայն կարող են ներկայանալ։

Ընդ որում, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնական նպատակն այն է, որ ապահովվի Արտյոմ և Արամ Խաչատրյանների ներկայությունը դատական նիստերին, որպեսզի դրանք չհետաձգվեն։

Հենց նշվածից ելնելով էլ միջնորդել ենք դատական նիստը հետաձգել ընդամենը 5 օրով, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված նոր փոփոխությունները օրինական ուժի մեջ մտնեն 06․07․2026թ․-ին և փաստաբանական խումբը հնարավորություն ունենա միջնորդել առանց Արտյոմ և Արամ Խաչատրյանների անցկացնել նիստը, որը սահմանում է հենց այդ փոփոխությունը։ Ըստ այդ օրենսդրական կարգավորման ծանր և առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձինք կարող են դատարանին միջնորդել, որպեսզի դատական նիստն անցկացվի իրենց բացակայությամբ։

Այլ կերպ ասած, եթե 07․07․2026թ․-ին Արտյոմ և Արամ Խաչատրյանները դիմում ուղարկեին դատարան, որ ցանկանում են դատական նիստերն անցկացվեն իրենց բացակայությամբ, ապա նիստերի բնականոն ընթացքը կապահովվեր։ Սակայն դատարանն անհասկանալիորեն մերժել է նիստի հետաձգման միջնորդությունը և անհիմն կերպով որոշել է, որ բժշկական փաստաթղթերը նրանց բացակայությունը հարգելի համարող տվյալներ չեն և հենց այսօր պետք է կալանավորման որոշումներ կայացնի։

Ընդգծենք, որ կալանքի որոշումների պայմաններում անխուսափելիորեն դատական նիստերը երկար ժամանակ չեն կարող տեղի ունենալ, ինչն էլ նշանակում է, որ այդ որոշումները ոչ թե արդարադատության շահից էին բխում, այլև ուղիղ հակասում են այդ շահին և ոչ թե ապահովելու են դատական նիստերի բնականոն ընթացքը, այլև խաթարելու են այդ ընթացքը։

Մասնավորապես, հստակ տեղեկատվություն ունենալով այն մասին, որ Արտյոմ Խաչատրյանը դեռևս 2026 թվականի մայիսի 30-ից բիզնես գործունեությամբ պայմանավորված, օրենքով սահմանված կարգով, գտնվում է  արտերկրում, որտեղ ունեցած առողջական խնդիրների պատճառով ստիպված է կարճաժամկետ բուժում ստանալ և վերադառնալ, ինչի մասին նաև գրավոր տեղեկացրել ենք, որոշեցին չսպասել նրան ու կալանքի միջնորդություն ներկայացրեցին։

Դատախազության այս միջնորդությունները Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ ակնհայտ ապօրինի են, հիմնազուրկ, իսկ դատարանի կայացրած որոշումը հակաիրավական է և չի բխում մարդու իրավունքների և ազատությունների շահերից։

Այս իրավական գործընթացի քաղաքական նպատակների մասին է փաստում Հայաստանի վարչապետի հանրային քաղաքական հռետորաբանությունը։ 

Ինչպես գիտենք, քարոզարշավի ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից խոսվում էր այն մասին, որ նախկին իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ պետք է կալանավորվեն, նրանց գույքերը պետք է բռնագրավվեն և այլն։

Այդ ընթացքում շրջանառվում էր նաև Գագիկ Խաչատրյանի անունը և գործող իշխանության պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով զարմանք էին հայտնում, թե ինչու մինչև հիմա Գագիկ Խաչատրյանը կալանավորված չէ։

Այս ամենից անմիջապես հետո սկսեցին քննչական մարմինների, դատախազության և ԱԱԾ աշխատակիցների ապօրինի գործողությունները՝ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ՝ 05․06․2026թ․-ին ՀՀ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները քննիչի հետ միասին ներխուժեցին Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների բնակարան, հայտնեցին, որ պետք է ձերբակալեն նրանց մի այնպիսի արարքի համար, որը տեղի է ունեցել դեռևս 2010 թվականին, որի վերաբերյալ դեռևս 2019 թվականին մանրամասն քննություն էր իրականացվել և պարզվել էր, որ որևէ հանցագործություն չկա։

Իսկ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ նույն արարքն, ամբողջությամբ նախկինում ձեռք բերված նույն ապացույցների հիման վրա, հանկարծ ինչ-որ հրաշքով դարձավ հանցագործություն, որի համար էլ որոշումներ կայացվեին Գագիկ և Արտյոմ Խաչատրյաններին ձերբակալելու մասին։

Ընդ որում, ո՛չ Գագիկ Խաչատրյանը և ո՛չ էլ Արտյոմ Խաչատրյանն այդ գործով ո՛չ նախկինում և ո՛չ էլ ներկայումս գոնե 1 անգամ հարցաքննության չեն կանչվել։

Վստահ ենք, որ բոլորին էլ ակնհայտ է, թե ինչու Չհանցագործությունը հանկարծ վերածվեց հանցագործության։

Հայտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից քրեական գործերի քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդումների դեմ իրավական գործիքակազմով պայքարը շարունակվելու է ոչ միայն ՀՀ դատարաններում, այլև միջազգային ատյաններում։

Իսկ ապօրինությունների և քաղաքական հետապնդման ապացույցներն առավել քան շատ են ու ակնհայտ։