Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում։
Բանն այն է, որ, բացի Իսրայելին տարբեր ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուց, Էրդողանը Ցեղասպանության փաստը որակել է զրպարտություն։
Մի բան է, որ փաշինյանական իշխանությունը թեման իջեցնում է արտաքին քաղաքական օրակարգից և դրա շուրջ լռություն պահպանում, սակայն իրերի այսպիսի դասավորության պայմաններում հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան մի բան էլ հայերին կմեղադրի տարբեր հանցագործությունների և «պատմական սարսափելի» դրվագների համար։
Ի դեպ, այդ մոտեցումը Թուրքիան տարբեր փուլերում փորձել է կիրառել, սակայն այն ժամանակ, երբ ՀՀ-ն ակտիվ ջանքեր ու գործունեություն էր ծավալում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ փորձերը խլացվել էին։
Իսկ հիմա, փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»